Մենք իրար տաք ձմեռներ ենք պարտք։

Դե ամեն ինչ սկսվեց ոնց որ միշտ` առավոտյան դպրոցի բակից շարժվեցինք։ Այս անգամ ուղղությունը դեպի Վայոց ձոր էր` աջ կողմում Խոր Վիրապը, Արենիի եկեղեցին, Արփա գետը։ Ճնապարհը թեքվեց ձախ, անցանք գյուղերի միջով և ահա հասանք Արատես․․․Արատեսը անբացատրելի մի վայր ա, սարի գագաթին, որտեղ մենք պատմություն ունենք։ Արատեսում մինչև 1980-90ականները Ադրբեջանցիներ են ապրել, հիմա գյուղը մենակ ա իր պատմություն հետ։ Քանի որ էս տարի ձմեռը Երևանում էդքան էլ ձմռան նման չէր, Արատեսում մենք լավ երես ենք առել։ Ասում են, որ ձյունը մաքրում ա մարդկանց մտքերն ու հոգիները. մենք մի լավ մեզ մաքրել ենք։ Էլ ինչ ասես որ չենք արել, էլ պարել ենք ու երգել ենք կիսաքանդ վանքի մոտ, էլ սահնակ ենք քշել, էլ ձնեմարդ ու ձնագնդի։ Հետո մեզ էլի տաք թեյն ա փրկել, ոնց որ տատը իր տաք շալով տաքացնում ա թոռներին։ Ձմեռը Վայոց Ձորում շատ սիրուն է, ամեն ինչ սպիտակ է, ու էդ Սպիտակի միջից քեզ անընդհատ ինչ-որ բան ժպտում է, միշտ ժպտում է, ու մենք խրվել էինք էդ Սպիտակի մեջ, բառի բուն իմաստով, մենք 06-ով խրվել էինք ձյան մեջ ու դուրս գալը հեշտ չեղավ։ Շատ երկար, էլ հրելով, էլ քաշելով, ոնց-որ ասում են` մի կերպ դուրս ենք եկել էդ ամենի տակից։ Քանի որ առաջին օրվան շարունակություն էր պետք, ու ձյուն դեռ շատ կար, էլի սկսվեց ձնագնդին։ Վերջում ուզում եմ ասել, որ մեր ձմեռները, թեյերը, մեր կյանքերը միշտ տաք են, երբ մեր կողքին մարդիկ են, որոնք պետք է մեր կողքին լինեն, որոնք մեզ սիրում են, հավատում են մեզ։ Մեր ձմեռներում միշտ մարդիկ են պետք, ովքեր մեզ հետ ճանապարհ են կիսում, ինչ-որ բանի սպասում են կիսում, կիսում են ճանապարհին մնացած վերջին բլիթը, ովքեր մեր մտքերն ու զգացմունքներն են կիսում։ Մենք իրար տաք ձմեռներ ենք պարտք։

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s