Արատեսը ձմռանը։ Հաշվետվություն

Փետրվարի 15-ին ժամանեցինք Արատես։ Չէինք հավատում մեր աչքերին, որ այդքան ձյուն կար, քանի որ ողջ ճանապարհը արևոտ էր ու չոր։ հիացած էինք․․․

օր 1

Տեղ հասնելուց և սենյակներում իրերը դասավորելուց հետո, սովորողներին, ովքեր ծանոթ չէին Արատեսին, ծանոթացրինք տեղանքի հետ։ Աշնան վերջին այցիցս հետո շատ բան էր փոխվել։ Կացարանները դարձել էին երկուսը՝ իրենց մահճակալներով և հարմարություններով, խոհանոցն ու ակումբը տեղափոխվել էին առաջին տուն, ինչն այնքան հարմար էր աշխատելու համար։ Ամենավերջին կացարանը, որը մենք մաքրել էինք դեռևս ամռանը, դարձել էր հարմարավետ երկսենյակ տուն, որտեղ էլ աղջիկները տեղավորվեցին։
Խոհանոցըձեռք էր բերել իրեն հատուկ հմայքը՝ փայտյա կահույքով, լվացարանով, ջեռոցով, և բոլոր գործիքներով։ Սովորողները ամեն ճաշից հետո լվանում էին իրենց սպասքը, մաքրում ակումբը, սեղանները, հատակը։ Ավելի լավ օգնականներ չէին էլ կարող լինել։
Առաջին օրն անցավ հետաքրքիր տրամադրվածությամբ՝ ինտելեկտուալ խաղերով, հետաքրքիր զրույցներով և սպորտային մարզանքով։

Օր 2

Առավոտյան արթնանալիս տեսարանը պատուհանից այն կողմ հիասքանչ էր։ Մեր նախավարժանքը դահուկներով և սահնակներով սահելն էր։ Այս անգամ գնացինք մինչև Արատեսի վանք սահեցինք, որտեղ էլ սովորողները ծանոթացան մշակութային կոթողին։ Ապա խումբը բաժանվեց երկու մասի՝ խոհանոց և աղբյուր՝ ջուր բերելու։

Օրվա առաջին կեսին սովորողները կատարում էին տնտեսական աշխատանք, խոհանոցի և ջրի բերման աշխատանքներ։ Քանի որ ջուրը սառել էր, մենք չկորցրինք հնարավորությունը ապրելու այդ վայրի միջավայրում, որն այնքան ուրախացրեց մեզ, այնքան ոգևորեց։

Գիշերը մեր քննարկումների և զրույցների ժամն էր, ոմանք դեռ սահում էին, փայտ էին կտրում։
Ցերեկվա ժամերին շրջայց կատարեցինք դեպի Խաչոց ձոր և Արատեսի շրջանցիկ ճանապարհով քայլարշավ կատարեցինք։ Ձյան մեջ քայլելը դժվար էր, այց կարողացաք հաղթահարել ձորի սրընթաց ճանապարհը։

Օր 3

Առավոտյան գիտակցում էինք, որ պետք է վերադառնայինք։ Վերջին անգամ քայլեցինք Արատեսյան ճանապարհով, մաքրեցինք կացարանները, նոր փայտ կտրատեցինք եկող խմբի համար, նախաճաշեցինք և դիմավորեցինք Տիար Բլեյանին, ով Արատես էր եկել հ․ ԱՆտոնյանի հետ, որպեսզի ծանոթացնի տեղի դրվածքին։ Շատ հաճելի էր ակումբի զրույցը, երբ քոլեջի և ավագ դպրոցի սովորողները համերաշխորեն նստել էին և պատմում էին անցած օրերի մասին։ Նաև խոսեցինք դժվարությունների և առաջարկների մասին։ Դրանք անպայման իրենց լուծումները կգտնեն, քանի որ Արատեսը երբեք դատարկ չի մնում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s