Վաղը՝ մարտի 27-ին, Արատես կմեկնի Տիար Բլեյանի գլխավորած աշխատանքային խումբը: Խմբի անդամները կշրջեն Արատեսով, կորոշեն հետագա անելիքները, ինչից հետո՝ օրվա երկրորդ կեսին, կհանդիպեն Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին: Читать далее
Месяц: Март 2019
Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև մի խումբ սեբաստացիներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
Համապետական շաբաթօրյակին այսօր մարտի 23–ին մասնակցեցին նաև Արատեսի դպրական կենտրոնում գտնվող Միջին դպրոցի մի խումբ սովորողներ: Վերջիններս աղբից մաքրեցին դպրական կենտրոնի տարածքը, կացարանների ներսը, բակերը: Читать далее
Արատեսն այսօր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Արատեսի դպրական կենտրոն են մեկնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի մի խումբ սովորողներ՝ եռօրյա գարնանաձմեռային ճամբարի: Սովորողները իրերը տեղավորելուց և կացարանները կարգի բերելուց հետո, փոքր ինչ խաղացին ձյունով, սահնակ քշեցին և գարնանային ձնեմարդ պատրաստեցին: Այժմ տաքուկ վառարանների մոտ կատարում են քննարկումներ և խաղում սեղանի խաղեր:
Արատեսում ձմեռը կարծես թե արդեն նահանջում է՝ իր տեղը զիջելով գարնանային պայծառ ու արևոտ օրերին:
Արատեսի դպրական կենտրոն․ տեղեկանք
Արատեսի դպրական կենտրոն
Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ: Читать далее
Արատեսի դպրական կենտրոնի զարգացման սխեմա
Արատեսի դպրական կենտրոն
Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:
Գարնանային մարզական խաղերի բաց առաջնություն Արատեսում
Արատեսի դպրական կենտրոնում մարտի 26-30 տեղի է ունենալու գարնանային մարզական խաղերի բաց առաջնություն:
Նախագծի նպատակը՝ Գարնանային մարզական խաղերի հանդիսավոր բացում, մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների հանդիսավոր շքերթ:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի միջին և Արելյան դպրոցի սովորողների տարատարիք խմբեր:
Ժամկետը՝ Մարտի 26-28-ը
Ծրագիր՝
- Առավոտյան նախավարժանք
- Խաղերի բացում
- Մարզական պարապմունքներ՝
- Սուսերամարտ՝ Միքայել Ղազարյան
- Նետածգություն՝ Գևորգ Հազարումյան
- Հրաձգություն՝ Գոհար Դանիելյան
- Էստաֆետաներ՝ պատասխանատու՝ Անդրանիկ Դարբինյան
- Քայլարշավ
- Բարձրունքի հաղթահարում
Նախագծի պատասխանատու՝ Միքայել Ղազարյան, մարզական կենտրոն