Այսօր Արատեսի դպրական կենտրոն են մեկնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի մի խումբ սովորողներ՝ եռօրյա գարնանաձմեռային ճամբարի: Սովորողները իրերը տեղավորելուց և կացարանները կարգի բերելուց հետո, փոքր ինչ խաղացին ձյունով, սահնակ քշեցին և գարնանային ձնեմարդ պատրաստեցին: Այժմ տաքուկ վառարանների մոտ կատարում են քննարկումներ և խաղում սեղանի խաղեր:
Արատեսում ձմեռը կարծես թե արդեն նահանջում է՝ իր տեղը զիջելով գարնանային պայծառ ու արևոտ օրերին: