Արատեսի դպրական կենտրոնում, ինչպես նախորդ ամիսներին առաջիկա երկու ամիսներին ևս կշարունակվեն շինարարաբարեկարգման աշխատանքները՝ մասնավորապես ավարտին կհասցվի պանդոկին կից շինության տանիքը, ներսում կկառուցվի ցնցուղարան, զուգարան, իսկ մի մասում էլ կլինի մառան։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում վերջնական կավարտվեն պատուհանների վերանորոգման, տեղադրման աշխատանքները: Կտեղադրվի գեղարվեստի կացարանի մեծ պատուհանն ու պանդոկի պատուհանների ապակիները, ինչպես նաև պանդոկի՝ դեպի պատշգամբ տանող մետաղյա աստիճանները: Կկառուցվի պահեստի դեպի արևմուտք ընկած սենյակի հիգիենայի սենյակը: Читать далее