Օրեր առաջ Արատես կատարած աշխատանքային այցը շատ կարևոր էր կենտրոնի զարգացման և բարեկարգման համար: Աշխատանքները չնայած չէին դադարել, սակայն պետք էր նայել կատարվածը և ըստ կարևորության դասակարգել հետագա անելիքները :Եղանակային պայմաններն արդեն գարնանային են, ձյունը գրեթե ամբողջությամբ հալվել է, բարենպաստ եղանակ է դրսի աշխատանքերը վերսկսելու համար:Անցանք բոլոր կացարաններով, տեսանք կատարված աշխատանքը: Որպես հետագա աշխատանքներ որոշվեց վերականգնել կացարանների վնասված ցեմենտ բետոնե մասերը,Սիրերգության տնակի բակի բարեկարգում, կիսաքանդ հենապատերի քանդում, փոխարենը՝կանաչապատ, անվտանգ լանջերի ստեղծում: