Արատեսի դպրական կենտրոնի շինարարական աշխատանքներին ծանոթանալու, ճամբարային-վրանային ավանում կատարված աշխատանքները քննարկելու համար երեկ ամենշաբաթյա հերթական աշխատանքային խումբը եղավ նաև դպրական կենտրոնում:Արատես մեկնելու երթուղին անփոփոխ էր՝ Սևան-Մադինա-Վարդենյանց լեռնանցք-Եղեգիսի կիրճ-Արատես: Читать далее
Месяц: Май 2019
Ռազմամարզական ճամբարի պատրաստություն Արատեսում
Ինչպես արդեն բոլորս գտենք հունիսի 1-ից Արատեսի դպրական կենտրոնում և Սևանի «Ժայռ» ճամբարում մեկնակում են ռազմամարզական ճամբարները: Երեկ միջին դպրոցի սովորողների մեծաքանակ խմբի հետ սկսեցինք ճամբարի նախապատրաստական աշխատանքները, որը կշարունակվի առաջիկա օրերին ևս: Читать далее
Արատեսյան ծաղկեփունջ
Արատեսում ծառերը ծաղկել են, ծաղիկները բույր ու շշուկով լցրել ամենուր: Ստորև ներկայացվող լուսանկարների շարքն էլ դրա վառ ապացույցն է:
Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոն
Միջազգային փառատոնի կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Փառատոնի համակարգողներ՝
- հայկական կողմից՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար, քանդակագործ Վիգեն Ավետիս, կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյան,
- իտալական կողմից՝ քանդակագործ, Կարարայի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Մասիմո Լիպի, Ֆաենցայի Studio Ravagli-ի ճարտարապետ Ռոբերտո Ռավալի։
Վրանային ուսումնական հնգօրյա ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում
Ուսումնական ճամբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:
Հրամանում նշվում են հերթափոխի ղեկավարի, ջոկերի ղեկավարների, բուժսպասարկողի, խոհարարի, մասնակիցների անունները, տրանսպորտային միջոցի տեսակը, պետական համարանիշը, վարորդի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, մեկնելու օրը, ժամը, վայրը, երթուղին և վերդառնալու օրը, ժամը, երթուղին, ճամբարի աշխատակարգը: Читать далее
Ճամբարի նախապատրաստման մասին.հայտարարություն
Սիրելի մարդիկ, կրթահամալիրի օրացույցի համաձայն հունիսի 1-ից Սևանի ժայռ ճամբարում և Արատեսում մեկնարկում ենք ամենամյա բաց ամառային ճամբարը։ Արատեսում ճամբարի նախապատրաստվելու և որոշ փոքրածավալ աշխատանքներ կատարելու համար այս ուրբաթ Արատես ենք մեկնում այն նախագծային խմբով, որը դուք կառաջարկեք։ Ցանկալի է 6-րդ դասարանից բարձր դասարանների սովորողներ լինեն։ Աշխատանքային բաղադրիչից բացի կհիանանք նաև գարնանային Արատեսով և չքնաղ Արգիճի գետով։ Գարնանային Արատեսը իսկապես հրաշք է, տեսնել է պետք։ Մեկնումը Երևան-Սևան-Վարդենյանց լեռնանց-Արատես երթուղով, իսկ վերադարձը Արատես-Շատին-Գետափ-Արենի-Արտաշատ-Երևան երթուղով:
Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով
Երեկվա ճամփորդությունը դեպի Արատես լի էր բացահայտումներով և հիացմունքով: Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով: Ճանապարհի մի հատվածում գարունը լիարժեք իր դերի մեջ էր, մի տեղ նոր էր ձյունը հալվում, մի այլ տեղ էր արդեն իր տեղն էր զիջում ամռանը: Читать далее
Արատեսի ակումբ-տնակի ճաշասենյակի լուսավորության ավելացում
Կարինե Մացակյանը ներկայացրել է Էսքիզ, թե ինչպես կարող ենք Արատեսի դպրական կենտրոնի ակումբ ճաշասենյակի դեպի արևմուտք նայող կողմում կառուցել ապակեպատ, հետաքրքիր կառույց, որպեսզի լուսավորվի ճաշասենյակը: Էսքաիզը դրված է քննարկման, հաստատեվելուն պես կսկսենք աշխատանքները: Читать далее
Գարնանային Արատես և ճամբարային քննարկումներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
Երկօրյա աշխատանքային այցը Արատես ավարտվեց: Այցը կարևոր էր մի քանի առումներով: Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղն ու քննարկեցինք որոշ ճամբարային բաղադրիչներ, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրական հոսանքը, գետում լողալու տեղն ու պայմանները: Այս ամենից բացի, քննարկեցինք հաջորդ շաբաթ Արատեսում կայանալիք կլոր սեղան քննարկման հետ կապված հարցեր, որին մասնակցելու են նաև Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Читать далее
Ճանապարհ դեպի Արատես և ֆուտբոլային գոլառատ հանդիպում
Այսօր Արատես մեկնեց Ավագ դպրոցի հերթական նախագծային խումբը ղեկավար Ջուլի Սիմոնյանի և Ալինա Թումասյանի գլխավորությամբ: Սեբաստացիները մինչև Արատես հասնելը արդեն նախօրոք պայմանավորված կանգառ ունեցան Եղեգիս համայնքում, որտեղ գյուղի դպրոցականների հետ ֆուտբոլային հանդիպում անցկացրեցին: Հաշիվը ավարտվեց 4:3՝ հօգուտ եղեգիսցիների: Հանդիպումից հետո ժամանեցինք Արատես, տեղավորվեցինք կացարաներում, որից հետ երեկոն շարունակեցինք սպորտային խաղերով: Արատեսում գարնան շունչը նոր-նոր է զգացվում: Հազիվ երևում են մեկ-երկու գարնանաբեր ծաղիկներ և կանաչ տարածքներ: Օրերը տաքացել են, որի շնորհիվ շինբարեկարգման աշխատանքները նոր հուն են մտել: Վաղը ավելի մանրամասն կներկայացնեմ արատեսյան անցուդարձը լուսանկարներով, իսկ այսօր այսքանը: Читать далее