Ճանապարհ դեպի Արատես և ֆուտբոլային գոլառատ հանդիպում

DSC_9858.JPGԱյսօր Արատես մեկնեց Ավագ դպրոցի հերթական նախագծային խումբը ղեկավար Ջուլի Սիմոնյանի և Ալինա Թումասյանի գլխավորությամբ: Սեբաստացիները մինչև Արատես հասնելը արդեն նախօրոք պայմանավորված կանգառ ունեցան Եղեգիս համայնքում, որտեղ գյուղի դպրոցականների հետ ֆուտբոլային հանդիպում անցկացրեցին: Հաշիվը ավարտվեց 4:3՝ հօգուտ եղեգիսցիների: Հանդիպումից հետո ժամանեցինք Արատես, տեղավորվեցինք կացարաներում, որից հետ երեկոն շարունակեցինք սպորտային խաղերով: Արատեսում գարնան շունչը նոր-նոր է զգացվում: Հազիվ երևում են մեկ-երկու գարնանաբեր ծաղիկներ և կանաչ տարածքներ: Օրերը տաքացել են, որի շնորհիվ շինբարեկարգման աշխատանքները նոր հուն են մտել: Վաղը ավելի մանրամասն կներկայացնեմ արատեսյան անցուդարձը լուսանկարներով, իսկ այսօր այսքանը: Читать далее