Գարնանային Արատես և ճամբարային քննարկումներ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

новый коллаж.jpg

Երկօրյա աշխատանքային այցը Արատես ավարտվեց: Այցը կարևոր էր մի քանի առումներով: Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ որոշեցինք հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղն ու քննարկեցինք որոշ ճամբարային բաղադրիչներ, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրական հոսանքը, գետում լողալու տեղն ու պայմանները: Այս ամենից բացի, քննարկեցինք հաջորդ շաբաթ Արատեսում կայանալիք կլոր սեղան քննարկման հետ կապված հարցեր, որին մասնակցելու են նաև Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Читать далее