Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով

новый коллажԵրեկվա ճամփորդությունը դեպի Արատես լի էր բացահայտումներով և հիացմունքով: Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով: Ճանապարհի մի հատվածում գարունը լիարժեք իր դերի մեջ էր, մի տեղ նոր էր ձյունը հալվում, մի այլ տեղ էր արդեն իր տեղն էր զիջում ամռանը: Երևան-Սևան- Մարտունի ճանապարհից թեքվեցինք Ներքին և Վերին Գետաշեններով դեպի Մադինա, որտեղից էլ միջգյուղային դժվարանցանելի ճանապարհով անցում կատարեցինք դեպի Լեռնահովիտ՝ Արգիջի գետի՝ մեր խմբի կողմից բնության հրաշք համարված գետի վրայով և արդեն Լեռնահովտից դուրս եկանք Վարդենյանց լեռնանցք ու ճանապարհը շարունակեցինք դեպի Եղեգիսի կիրճ՝ Արատեսի դպրական կենտրոն: Ճանապարհային կանգառները միշտ էլ կարևոր դեր ու նշանակություն են ունեցել ճամփորդություններում և ինչպես Տիար Բլեյանն է նշում որևիցե տեղ չենք գնում հասնելու համար, այլ գնում ենք հայրենագիտություն սովորելու, ճանապարհներին ծանոթանալու, բնություն ճանաչելու, գյուղերի կյանքն ու կենցաղն ուսումնասիրելու, գետերին ու սարերին ճանաչելով զուգահեռ: Մեր կանգառները նույնպես այս ամենին էին միտված: Մասնավորապես կառանձնացնեմ մի քանիսը: Առաջին կանգառը Սևանի ափին և Հայրավանքում կատարված կանգառներն էին, հետո Ներքին Գետաշենի ՝ Կոթավանք վերակառուցված եկեղեցում, որից հետո արդեն Մադինայում գեղանկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի եղբոր՝ Եղիշե Կարապետյանի օջախում: Հային բնորոշ հյուրընկալությամբ, որից հետո արդեն հյուրասիրությամբ ընդունեցին մեզ Կարապետյանները:Զրույցի ընթացքում Եղիշեն պատմեց Ներսեսի և նրա ժառանգների մասին: Մադինայից էլ Արգիճի գետի վրայով անցում կատարեցինք դեպի Լեռնահովիտ և դուրս գալով Վարդենյանց լեռնանցք մեզ ողջունեց Արգիճի գետն իր ողջ հմայքով: Եթե շատ ու շատ գետեր կարող ենք բացատրել թե քանի ակունք ունեն, ապա Արգիճիի դեպքում ամենևին էլ այդպես չէ: Այս ու այն կողմից ձնհալների, սարերի զուլալ՝ հազարից ավելի փոքրիկ առուներից հավաքով Արգիճի գետը, արդեն Մարտունու միշարք գյուղերում տարվա այս եղանակին դառնում է վարար, ապրեցնող մի գետ: Կեսօրին հասնելով Արատես՝ շրջեցինք դպրական կենտրոնի տարածքում, ծանոթացանք կատարված աշխատանքներին: Քանդել էին ակումբ-տնակի ճաշասենյակի երկու պատերը՝ ապակյա մեծ պատուհան տեղադրելու նպատակով, քանդվել էր նաև լաբորատորիա-տնակի արևմտյան պատը՝ կրկին նույն նպատակով: Սկսվել են նաև ծառերի էտման աշխատանքները, որի ընթացքում հարդարվելու են ավելի քան 115 մրգատու ծառ: Կարևոր էր նաև հունիսի 1-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարի տեղի ընտրության հարցը, որը կարելի է արդեն լուծված համարել: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ խմելու ջրի առկայություն, հով և արևի ճառագայթներից թաքնված վայր, էլեկտրաէներգիան և գետակը, մենք ընտրեցինք Արատեսի գետի վտակի ափից մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող մի հարթակ, որտեղ օրերս կսկսվեն բարեկարգման աշխատանքները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s