Վրանային ուսումնական հնգօրյա ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում

DSCN0037Ուսումնական ճամբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Հրամանում նշվում են հերթափոխի ղեկավարի, ջոկերի ղեկավարների, բուժսպասարկողի, խոհարարի, մասնակիցների անունները, տրանսպորտային միջոցի տեսակը, պետական համարանիշը, վարորդի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, մեկնելու օրը, ժամը, վայրը, երթուղին և վերդառնալու օրը, ժամը, երթուղին, ճամբարի աշխատակարգը:

Նոր հերթափոխ տանող տրանսպորտային միջոցով վերադառնում է հերթափոխն ավարտած խումբը:

Ճամբարը վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:

Ճամբարին կարող է մասնակցել տասը տարեկանից բարձր տարիք ունեցող սովորողը Հայաստանի և արտասահմանի դպրոցներից, որ սահմանված կարգով ձեռք է բերում ճամբարի ուղեգիր: Ճամբարականը գալիս է սեփական քնապարկով:

Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների, ընթերցողական։ Ճամբարի աշխատակարգում՝

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող Արատես գետում.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք, Արատեսի շրջակայքում վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում, կենտրոնի տարածքի ծառերի հաշվառում.
  • մեկօրյա քայլարշավ՝ գետանցումով.
  • այցելություն Եղեգնաձորի զորամաս:

Արատեսի դպրական կենտրոնի ռազմամարզական ճամբարի կառուցվածք:

Ճամբարը տեղակայված է Արատեսի Վանքից արևմուտք՝ Արատես գետի վտակի մոտակայքում: Ճամբարը ապահովված է խմելու ջրով, լվացարաններով, զուգարաններով, ցնցուղով, էլեկտրական հոսանքով: Ճամբարում գտնվում է զինվորական մեծ վրան՝ 30 տեղանոց՝ ապահովված ներքնակներով, բարձերով, լուսավորությամբ: Ճամբարականների սննդի պատրաստությունը դպրական կենտրոնի ակումբ-խոհանոցում:

Օրվա կարգացուցակ

Օր առաջին

08:00 մեկնում մայիսի 31-ին Երևան-Արտաշատ-Երասխ-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով

11:00 ժամանում Արատես

11: 00-12:00 իրերի տեղավորում, միջավայրի խնամք,

նախաճաշ  բրդուճներով

12:00-13:00 տարածքի ուսումնասիրում, շրջայց դպրական կենտրոնով

13:00-14:00 հանգստի ժամ

14:00-15:00 ընդմիջում

15:00-16:00 լող Արատես գետի վտակում

16:00-18:00 քայլարշավ դեպի հյուսիս

18:00-19:00 ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր երկրորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

09:00-13:30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, ձիավարություն

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ընդմիջում

15:00-16:00 լող գետակում

16:00-18:00 քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս արևմուտք

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր երրորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

09:00-13:30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, ձիավարություն

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ընդմիջում, կարճատև հանգիստ

15:00-16:00 լող գետակում

16:00-18:00 մոտակա բարձունքի հաղթահարում

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր չորորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

09:00-13:00 քայլարշավ Արտաբույնք գյուղից դեպի Սմբատաբերդ, իսկ հետադարձը արդեն Եղեգիս գյուղով

13:00-13:30 ժամանում Արատես

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ճաշ, կարճատև հանգիստ

15:00-16:00 լող գետակում

16:00-18:00 մարզական խաղեր, ֆիզիկական աշխատանքներ

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր հինգերորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, իրերի հավաքում և տեղավորում մեքենայում

09:00-10:00 մեկնում զորամաս

10:00- 16:00 զինվորական կյանքի ու առօրյայի ծանոթացում զինվորների հետ

16:00 մեկնում Երևան

19:00-ժամանում Երևան Արենի-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s