Այսօր Արատեսի դպրական կենտրոնում՝ անհետաձգելի աշխատանքային այցով գտնվող վարպետ-արհեստավորների խումբը իր առջև դրված պարտականությունները կատարելու համար ջանք ու եռանդ չխնայեց: Վարպետ Պետիկն ու վարպետ Վարդանն արդեն որոշված նյութերով պատրաստեցին հարավ արևմտյան կողմում գտնվող վրանային ավանի զուգարան-ցնցուղարանի չորս կողմն ու տանիքն,
ակումբ-խոհանոցի դիմաց՝ ծառերի ստվերում, փայտե սեղան:
Վարպետ Էդիկի գործը նույնպես կարևոր էր: Նա էլ պահեստի ձախակողմյան սենյակում նախատեսվող ցնցուղարան-զուգարանի խողովակներն անցկացրեց, տեղադրեց զուգարանակոնքերն ու լվացարանը:
Արատեսի մեր հիմնական աշխատողներ՝ Տարոնը, Խաչիկն ու Սասնիկն էլ, մինչև մեր գնալը զբաղված էին հյուսիսից առաջին տան պատշգամբի սալապատմամբ, որից հետո խոտհնձով,
լողավազանի հարթակի պատրաստությամբ,
խոհանոցի ծորակի վերանորոգմամբ, իսկ վերրջում էլ տեղադրեցինք լողավազանն՝ իր բացօթյա ցնցուղարանով:
Պետք է նշեմ նաև, որ Արատեսում միչև վերջերս ունեինք հոսանքի ուժգնության խնդիր, որն նույնպես ստացել է իր լուծումը: Արատեսի վանքից դեպի Եղեգիս և Վարդահովիտ տանող ճանապարհին տեղադրված են կողմնորոշիչ ցուցանակներ, ինչպես նաև մանրամասն ներկայացված է ճամփորդին անհրաժեշտ տեղեկություններ: