Արատեսի դպրական կենտրոնում անցած մի քանի օրերի ընթացքում կատարվել են կարևոր շինարարական աշխատանքներ, որոնցից կնշեմ ցնցուղարան-զուգարանի ջրի խողովակների անցկացումը, իսկ այսօր արդեն միացրեցինք ջուրը: Ցնցուղարանի-զուգարանի կոյուղատարը նույնպես փորվեց, անցկացվեց պլաստմասե խողովակը և կրկին հողով ծածկվեց: Վաղը կհյուրընկալենք ճարտարապետ ուսանողների, կրթահամալիրի ավագ դպրոցի մի խումբ սովորողների:
Լուսանկարները՝ Սիդոնյա Վիրաբյանի