Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկեց փառատոնային նախագծերով ճամբարները՝ միանգամից երեք տարբեր նախագծային խմբերով: Առաջին խումբը ՀՃՇԱՀ-ի ուսանողներն են, ովքեր երկշաբաթյա պրակտիկա կանցնեն դպրական կենտրոնում, երկրորդը՝ Ավագ դպրոց սովորողների, ԵՊՀ հնագիտության և ազգագրության բաժնի մագիստրատուրայի ուսանող ազգագրագետ-հնագետներն են, իսկ երրորդը՝ Արև Բալջյանն իր նախագծային խմբով: Ճարտարապետ ուսանողների գիշերակացի համար տրամադրվեց հյուսիսային վրանային ավանը, ովքեր կոկիկ դասավորեցին իրենց իրերը, ստեղծեցին էլ ավելի հարմարավետ ու աշխատանքային միջավայր, այնուհետև սկսեցին չափագրել առկա շինությունները: Արև Բալջյանն իր խմբով մաքրեց գեղարվեստի կացարանն, որից հետո սկսեցին ակտիվ աշխատել, իսկ Լիլիթ Յախինյանի խումբը մեկնեց լողանալու հայտնի ջրվեժում, իսկ վաղն արդեն կանցնեն Եղեգիսի կիրճի գյուղերով և կզբաղվեն բանահավաքչությամբ:
Լուսանկարները՝ Սիդոնյա Վիրաբյանի