Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ուսանողներն իրենց երկշաբաթյա պրակտիկայի ընթացքում կատարում են չափագրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակներում ստեղծում են կացարանների էսքիզները, որոնք ներկայացնում ենք ֆոտոշարքով: Հիշեցնենք, որ թվով 11 ուսանող Արատեսում են հուլիսի 3-ից և մնալու են մինչև հուլիսի 18-ը: Նրանք ապրում են վրանային ավանում՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ խմելու ջուր, էլեկտրաէներգիա, հարմարավետ սեղաններ, վրաններ՝ ապահովված ծալովի մահճակալներով և այլն: