Արատեսյան ստեղծագործական հավաքի ամփոփում

Արատեսի դպրական կենտրոնի համար ծրագրավորման-ինժեներական գաղափարներ, լուծումներ միանշանակ կարող էինք գտնել հենց Արատեսում: Եվ ստեղծագործական հավաքի հայտարարությունը կազմվեց, էլեկտրոնային փոստով ուղարկվեց սեբաստացիներին, գործընկեր դպրոցներին: Արձագանքեցին կրթահամալիրի սովորողներից, կրթահամալիր ընդունվելու դիմած սովորողներից և Վանաձորի Արմաթ խմբակի սովորողներից: Խումբը պատրաստ է՝ 13 սովորող և երկու դասավանդող:

Օգոստոսի 7-ին Երևանից ճանապարհ ընկանք դեպի Արատես: Սովորողների մեծ մասը՝ հատկապես վանաձորցիները, երբևէ չէին եղել Արարատի, Վայոց ձորի մարզերում: Եվ առիթը արդարացրեց ճանապարհին կանգառներ ունենալը:

Առաջին կանգառը Պարույր Սևակի գյուղն էր՝ Զանգակատունը: Սևակի տուն-թանգարանում սովորողները ծանոթացան բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներին, թանգարանի ցուցասրահում ներկայացված սիմվոլիզմով հարուստ որմնանկարներին: Միգուցե արհեստականությունն էր պատճառը, որ թանգարանում չզգացինք Սևակին: Ու որոշվեց՝ գնում ենք Սևակի հին տունը, որտեղ անցել են գրողի մանկության տարիները: Դարպասներից արդեն լսվում էր.

Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:

Հողածածկ շինությունը տպավորիչ էր, որովհետև դրսով, ներսով ներկայացնում էր 20-րդ դարի սկզբում ապրած հայ գյուղական ընտանիքի նիստուկացը, կենցաղը: Ուրախալի էր նաև տեսնել սեբաստացիների հյուսած ավելուկի շարանները:

 

Ինչքան էլ հետաքրքիր էր, բայց մենք դեռ անելիքներ ունեինք…  Ճանապարհը շարունակեցինք:

Հասանք Վայոց ձորի մարզ և կանգառը Արենիի քարանձավն էր: Տարիներ առաջ այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինեգործարանը:

 

Քարանձավը հավանելի բարեկարգված էր և ինձ համար ուրախալի էր տեսնել զբոսաշրջիկների հերթ մուտքի մոտ: Ձևավորվում է պատմության, մշակույթի հուշարձանը պահպանելու ու դրանից եկամուտ ստանալու մշակույթ:

Վերջապես հասանք Արատեսի դպրական կենտրոն:  Պարզապես անպատմելի է դպրական կենտրոնում կատարված ահռելի աշխատանքը: Տիար Բլեյանի սկզբունքայնության շնորհիվ, կրթահամալիրի սովորողների-ուսուցիչների աշխատանքով ու դրամական միջոցներով ունենք անհրաժեշտ հարմարություններով ապահովված միջավայր:

 

Ճամբարակնները սիրեցին Արատեսի եկեղեցին, ճամբարային խարույկավառությունը, խաղերը, խոհանոցային հերթապահությունը:

 

Եռօրյա ճամբարի ընթացքում ճամբարականների համար կազմակերպվեց սեմինար-քննարկումներ՝

Սեմինար-քննարկումների ժամանակ սովորողների ակտիվությունը ոգևորող էր. եթե կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումները չուշանան, մենք երազելի երկիր շատ ավելի շուտ կունենանք:

Չշեղվելով հավաքի բուն նպատակից՝ վանաձորցիները սկսեցին դպրական կենտրոնի 3D անիմացիոն մոդելի ստեղծման աշխատանքները: Մի քանի օրից այն կհրապարկվի կայքում, կներկայացվի սոցիալական ցանցերում:

Իսկ երրորդ օրը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից կազմակերպվեց գործնական պարապմունք:

 

Եվ վերջում, էլ ինչ ճամբար առանց բարձունքի ճանապարհի դժվարությունները զգալու, առանց հաղթահարման թեթևությունն ու ամենախոր շունչը զգալու: Օգոստոսի 8-ին Սմբատաբերդը մերն էր, իսկ մենք՝ ձորերինն ու սարերինը:

 

Նյութը՝ այստեղից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s