Արատեսի դպրական կենտրոնի նախագծեր

DSC_3414

Արատեսի դպրական կենտրոնը, դպրոց է բնության գրկում տարբեր նախագծային խմբերի համար, որտեղ իրականացվել և իրականանում են նաև ռազմամարզական եռօրյա և հնգօրյա հերթափոխերով ճամբարներ:

Արատեսում ճամբարականները կարևոր զբաղմունքներից պետք է լինի խոտաբույսերի, դեղաբույսերի հավաքումը, չորացումը: Ճամբարականները կարող են լողանալ Արատես գետում, լողավազանում: Անխափան գործում են ճամբարի ցնուղարանները ( 3 հատ), զուգարանակոնքերը (2 հատ), լվացքաատունը իր չորանոցով, հարթոուկը: Սովորողները կարող են նաև զբաղվել ձիավարությամբ ( 2 ձի՝ նոր թամբերով), իրենց հետ վերձնել և այնտեղղ խաղալ սեղաանի խաղեր և այլն:

Նախ սկսենք Տիար Գևորգի նկատառումներով ճամբար մեկնողների համար

Ճամբար մեկնողները գնում են իրենց քնապարկերով, ուսապարկերով: Քսան մարդու համար դա զգալի ֆիզիկական ծավալ է: Ճանապարհին ունենք կանգառներ: Խցկված գնալը ոչ մեկին հարմար չէ: Առաջարկում եմ.

  • ճամբար մեկնել միայն բեռնախցիկ ունեցող միկրոավտոբուսներով
  • հետևել ավտոբուսում նստելատեղերի և մասնակիցների քանակի 1-1 համապատասխանությանը՝ ներառյալ ճամփորդության մեծահասկան մասնակիցները
  • ճամփարդության մեծահասակ մասնակիցների սեփական երեխաներին ընդգրկել ընդհանուր ցուցակում՝ որպես ճամբարի անդամ
  • լինել սովորողի շահերի պաշտպանը, ոչ՝ վարորդի
  • ճանապարհներին կարևորել հայրենագիտությունը և գետը համայնքում:

Նախագծում այս կետերի ապահովումը ծրագրի ղեկավարի գործն է:

 

Արատեսի դպրական կենտրոն մեկնում են Երևան-Արտաշատ-Վեդի- Ուրցաձոր-Շաղափ- Լանջանիստ- Լուսաշող- Լանջառ-Զանգակատուն-Չիվա – Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով:

Ճանապարհին կանգառ Արփայի ափին, գետի վիճակը: Գետափից հեոտ՝ Եղեգիս գետը իր ՀԷԿ-երով:  Գնալիս ավտոբուսը տանում Է Արտաբույնք: Մասնակիցները իջնում են, բարձրանում Սմբատաբերդ և իջնում Եղեգիս: Ծանոթանում են եղեգիսում պատմական հուշարձաններին: Մեքնան սպասում է Եղեգիսում: Ճանապարհը շարունակում ենք մեքենայով՝ ուշադրություն դարձնելով Եղեգիս գետին, նրա վրա կառուցված և կառուցվող ՀԷԿ-երին: Արատեսից քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, լող, վերադարձ:

Արատեսից վերադառնում ենք Շատին-Սելիմի իջևանատուն-Լեռնահովիտ- Մադինա- Վերին Գետաշեն-Ներքին Գետաշեն-Սևան-Երևան երթուղով: Մինչև իջևանատուն հասնելը լավ կլինի մտնել ճանապարհի գյուղերից մեկը՝ ծանոթանալու նպատակով: Ուշադրության կենտրոնում է Արգիճի գետը: Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով:

Ստորև ներկայացնում եմ Արատեսում ճամբարի կազմակերպան նախագծի կետերը

Ուսումնական ճամաբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Հրամանում նշվում են հերթափոխի ղեկավարի, ջոկերի ղեկավարների, բուժսպասարկողի, խոհարարի, մասնակիցների անունները, տրանսպորտային միջոցի տեսակը, պետական համարանիշը, վարորդի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, մեկնելու օրը, ժամը, վայրը, երթուղին և վերդառնալու օրը, ժամը, երթուղին, ճամբարի աշխատակարգը:

Ճամբարը վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:

  • Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների, ընթերցողական։ Ճամբարի աշխատակարգում՝
  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող Արատես գետում.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք, Արատեսի շրջակայքում վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում, կենտրոնի տարածքի ծառերի հաշվառում.
  • մեկօրյա քայլարշավ՝ գետանցումով.

Արատեսի դպրական կնետրոնի ռազմամարզական ճամբարի կառուցվածք:

Ճամբարը ապահովված է խմելու ջրով, լվացարաններով, զուգարաններով, ցնցուղով, էլեկտրական հոսանքով: Ճամբարում գտնվում է զինվորական մեծ վրան՝ 30 տեղանոց՝ ապահովված ներքնակներով, բարձերով, լուսավորությամբ: Ճամբարականների սննդի պատրաստությունը դպրական կենտրոնի ակումբ-խոհանոցում:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s