Թոնիրի տաք լավաշ առաջին դասարանցիների կողմից սեփական ձեռքերով. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_8123Դեպի Արատես երկօրյա ճամփորդության մեկնած Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների նախագծային խումբը, այսօր վերադարձավ: Խմբի գործունեությանը մենք անդրադարձել ենք ինչպես տարբեր կարճ հրապարակումներով, այնպես էլ ուղիղ եթերներով, ուստի այսօր կներկայացնեմ փոքր ինչ ավելի մանրամասն և ֆոտոպատումով: Նախօրոք որոշված կազմով մեկնեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Երթուղին հստակ էր՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Զանգակատուն ու այդպես շարունակ: Կանգառները չնայած հստակ գրված էին, բայց շարժվեցինք ըստ նախասիրությունների,քանի որ  չէինք կարող անցնել և չհիանալ աշնանային բնությամբ: Առաջինն  ավանդույթի համաձայն բիբլիական Արարատի տեսարանով հիանալու՝ Տիգրանաշենի ոլորոնների կանգառն էր: Որպես առաջին ճամփորդություն սովորողներին ուղեկցում էին նաև ծնողները՝ ոչ միայն միկրավտոբուսով, այլև իրենց սեփական մեքենաներով: Երկրորդ կանգառը Արենիի նշանավոր «Արենի-1»  Թռչունների քարանձավն էր, որտեղ սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն:

Այդքան ճանապարհ գնալուց, քայլելուց հետո Արփա գետի ափին նախաճաշեցինք, խոսեցինք գետի մասին, ներկայացրեցինք հիմնախնդիրները:

Մյուս կարևոր կանգառը Եղեգիս գյուղում էր: Ընկույզ հավաքելով, խաղով ու երգով հասանք Զորաց եկեղեցի:  Լուսանկարվեցինք, ուսումնասիրեցինք և նույն ոգևորությամբ շարունակեցինք ճանապարհը:  Արատեսում եղանակը բարեհաջող էր՝ պարզ, տաքուկ, աշնանային արև:  Տիկին Մարիետը գործի անցավ: Խմոր, գրտնակ, գոգնոց և իհարկե տաք թոնիր ու ծիսական լավաշթխիկ: Լավաշն էլ այնքան համեղ ստացվեց, որ ոչ աչքներս բան տեսավ, ոչ էլ փորներս բան մտավ: Իսկապես Արատեսում թխված լավաշն ու  պանիրը այլ համ ու հոտ ունեն:

Ուզում եմ հատուկ շեշտել երկու «առաջինների» մասին՝  Արատեսում առաջին անգամ առաջին դասարանցիներ էին և առաջին անգամ լավաշ թխեցինք:

Շարունակելի…

Ֆոտոշարքը կարող եք դիտել այս հղումով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s