Ծառատունկ Արատեսում

DSC_1905«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (FPWC) և «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրը վերջինիս մասնաճյուղ հանդիսացող Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցին ծառատունկ: Կենտրոնի տարածքում տնկվեց 100 հատ վայրի նշի ծառ: Հիմնադրամի ներկայացուցիչը խոստացավ, որ բացի այս ծառատեսակից հետագայում այլ տնկիներ ևս կտրամադրվեն: Ծառատունկը իրականացրեցին կենտրոնում եռօրյա ճամբարին մասնակցող «Մարզական աշուն» նախագծով Երևան քաղաքի տարբեր դպրոցների բարձր դասարանների սովորողները: Ծառերը տնկվեցին հիմնականում լանջերի փեշերին, որպեսզի նաև նշենիները իրենց հզոր արմատային համակարգով ամրացնեն հողը: Читать далее

Աշնանային Արատեսում

DSC_9492.JPGԱյս շաբաթ ևս երկու հետաքրքիր նախագծային խմբի ուղեկցեցի Արատես: Մեկնեցինք Վարդենյանց լեռնանցքով, կանգ առնելով Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը, այնուհետև Եղեգիսի կիրճ, Շատինով դեպի Արտաբույնք և քայլարշավ դեպի Սմբատաբերդ: Читать далее