Աշնանային Արատեսում

DSC_9492.JPGԱյս շաբաթ ևս երկու հետաքրքիր նախագծային խմբի ուղեկցեցի Արատես: Մեկնեցինք Վարդենյանց լեռնանցքով, կանգ առնելով Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը, այնուհետև Եղեգիսի կիրճ, Շատինով դեպի Արտաբույնք և քայլարշավ դեպի Սմբատաբերդ: Հատուկ ուզում եմ նշեմ, որ Շատինից դեպի Արտաբույնք տանող ճանապարհը հիմնահատակ վերանորոգվում է: Քանի որ խոսքը գնաց վերանորոգումից, նշեմ նաև, որ Երասխ- Տիգրանաշեն և Չիվա-Արենի ավտոճանապարհը նույնպես մեծ թափով ու բարձր որակով վերանորոգվում է: Քայլարշավով, ալոճ հավաքելով, կարճատև կանգառներով հասանք Սմբատաբերդ: Դե այնտեղի տեսարանն էլ անբնութագրելի է, բայց մի բան նշեմ, որ պարիսպների վրայից ֆիքսեցի Ցաղաց քարի և Զորաց եկեղեցիները: Նույն ոգևորությամբ ճամփա ընկանք դեպի Եղեգիս, որտեղից էլ արդեն միկրոավտոբուսով դեպի Արատես: Հոգնած և քաղցած էինք, երբ հասանք Արատես: Տեղավորեցինք իրերը, սնվեցինք և հավաքվեցինք ակումբում մի կարևոր արարողության համար: Պարզվեց, որ Արևմտյան դպրոցի սվորողներից Աշոտի ծննդյան տարեդարձն է: Հավուր պատշաճի շնորհավորեցինք: Հաջորդ օրն առավոտյան քայլեցինք  դեպի Հերմոն, շրջեցինք Արատեսում, հյուրընկալեցինք Արտաբույնքի դպրոցի սովորողներին: Հարկ եմ համարում նշել, որ Արատեսը պատրաստվում է ձմռանը  նախագծային խմբեր  դիմավորելուն: Մանրացվում է վառելափայտը, որոնք շուտով նաև կդասավորվեն: Կացարաններում շուտով կտեղադրվեն վառարանները, մահճակալներն ու գույքն  ավելի օպտիմալ կբաշխվի: Սահնակ, դահուկ, ձնամաքրման գործիքները  ևս հանվել են, թերությունները վերացվում են: Արատեսում մի կարևոր գործ ենք սկսել նաև: Նորակառույց տանիքների կողային մասերի փայտերը լաքապատվում են,  որպեսզի  դառնան ավելի երկարակյաց:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s