Ու էլի կգնանք Արատես…

78107340_2461778834077345_6852801632812400640_n.jpg

Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Արատեսի դպրական կենտրոնը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնաճյուղերից մեկն է, և հավասար գործառույթներ ունի՝ դպրոց բնության գրկում, այդ իսկ պատճառով, հարկ համարեցինք ևս մեկ անգամ ծեսով օծելու սիրելի Արատեսը:

Շարունակությունը կարող եք ընթերցել Լիլիթ Յախնիյանի բլոգում…

Արատեսում ուշ աշուն է, տաք վառարան ու պլեճ…ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_4982.JPGԱյսօր վերադարձանք Արատեսից, որտեղ գնացել էինք եռօրյա ճամբարի միջին դպրոցի նախագծային խմբով: Խմբի գործունեության հիմնական նպատակը աշխատանքը և ձմեռվա նախապատրաստությունն էր: Միասին կահավորեցինք լաբորատորիայի տնակը գիշերակացի համար, Տարոնը հոսանք քաշեց, ես ապակիներ տեղադրեցի, սովորողները մաքրությունն արեցին: Читать далее

Արատեսյան բուսական և կենդանական աշխարհի զրույցներ Գայ Օհանյանի հետ

DSC_9526

Արատեսյան ճամփորդության երկրորդ օրվա ընթացքում հանդիպեցինք Հերմոն գյուղի վարչական ներկայացուցիչ, Արատեսի նվիրյալ՝ Գայ Օհանյանի հետ և ճամփորդների մի խմբով քայլեցինք դեպի Արատես գետի վտակ: Քայլքի ընթացքում զրուցեցինք Արատեսի բուսական և կենդանական աշխարհի մասին, քննարկեցինք ձմեռային նախապատրաստական աշխատանքներ: Читать далее

Արգիճի գետի ակունքներում

Մինչ կհասնեինք աշնանային Արատես,  Սևանա լճին միացող և թափվող Արգիճի գետն էր մեզ սպասում իր Արմաղան բարձունքով՝ լեռով։ Սպասված կանգառը ՝ Արգիճի գետի ակունքն էր, որն արդեն մեր երրորդ կանգառն էր, քանի որ մինչ այդ փոքրիկ կանգառ ունեցանք Արմաղան լեռան մոտ։ Արգիճի գետի ակունքներում մի լավ վազվզեցինք, գետակի մի կոմից մյուսը ցատկեցինք, գետի ջրի սառնությունը ստուգեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես։

Տեսանյութ՝

Նյութի աղբյուրը Սեդա Վիրաբյանի բլոգ