Արատեսում ուշ աշուն է, տաք վառարան ու պլեճ…ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_4982.JPGԱյսօր վերադարձանք Արատեսից, որտեղ գնացել էինք եռօրյա ճամբարի միջին դպրոցի նախագծային խմբով: Խմբի գործունեության հիմնական նպատակը աշխատանքը և ձմեռվա նախապատրաստությունն էր: Միասին կահավորեցինք լաբորատորիայի տնակը գիշերակացի համար, Տարոնը հոսանք քաշեց, ես ապակիներ տեղադրեցի, սովորողները մաքրությունն արեցին: Սովորողները մեծ ոգևորությամբ հավաքում էին իրենց գիշերվա վառելափայտը, խրցեր կապում և կուտակում կացարանների մոտ: Անգամ մրցակցություն էր սկսվել երկու տարբեր սենյակներում քնող սովորողների միջև, թե ով ավելի շատ փայտ կհավաքի: Փայտ հավաքել, վառարան վառել, կարտոֆիլի պլեճ պատրաստել, սրանք կարելի է համարել Արատեսի վառարանային շրջանի սովորողների  ամենամեծ հետաքրքրություններից (իհարկե ամեն բան վերասկվում է): Դե դրսի խարույկի մասին էլ այդ ամենից եզրակացություն կարող եք անել: Մեզանից մեկ օր առաջ Արատեսում էին գտնվում Գլաձորի դպրոցի մի խումբ սովորողներ, որոնց մի մասը շարունակեց ճամբարը նաև կրթահամալիրի սովորողների հետ մի մասը մեկ գիշեր անց կացնելու հետո վերադարձավ Գլաձոր: Նրանք նշում էին, որ այսպիսի ճամբարներ կցանկանան, որ իրենց դպրոցներում ավելի հաճախ կազմակերպվի:

Արատեսում տաք էր, չնայած որ մոտակա սարերում արդեն ձյուն էր դրել, իսկ գիշերը բավականին ցուրտ էր, դրսում ջուրը սառչում էր: Բարեբախտաբար մեր խմելու ջրի հարցը կարելի է լուծված համարել և սանհանգույցի հետ նույնպես խնդիր չկա:

Որպես հետգրություն նշեմ, որ երեկ եռակցման փոքրիկ գործ արեցի՝ առանց պաշտպանիչ ակնոցի և ամբողջ գիշեր այնպես էր ցավում, որ չկարողացա աչք փակեմ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s