Արատեսյան ձմեռային ճամբարների մեկնարկը համարվում է տրված: Երեկ Արատես մեկնած ավագ դպրոցի նախագծային խումբը Ջուլի Սիմոնյանի և Նելի Փիլոյանի գլխավորությամբ, անցած ձմռանը ևս առիթ էր ունեցել վայելելու արատեսյան ձմեռը: Ձյունը, ձնագնդիկը, սահնակն ու դահուկը քաղաքաբնակ սովորողների համար ժամանցի կազմակերպման հիանալի ձև ու առիթ են: Դեպի Արատես ճանապարհին կան այնպիսի կանգառներ, որտեղով անտարբեր անցնելն ուղղակի անհնար է՝ Տիգրանաշենի ոլորանները, Զանգակատան կարմրաթուշ ու սառը խնձորներ համտեսելն, Արփա գետն իր հովիտով և այդպես շարունակ: Читать далее