Արատեսում գտնվող միջին դպրոցի սովորողների խումբը այսօր վայելեցին ձյունառատ, տաքուկ Արատեսը: Քայլեցինք դեպի հյուսիս արևմուտք, ձնե քանդակների փառատոնի համար նախատեսված հարթակում ձնագնդիկ խաղացինք, վազեցինք և սահնակներով վերադարձանք Արատես: Վաղը միջին դպրոցի սովորողներին փոխարինելու կգա Քոլեջի խումբը: Բարով գան: Читать далее
День: 24 января, 2020
Ուղիղ միացումներ ուս. կենտրոնից
Ձեզ ենք ներկայացնում Արատեսի դպրական կնետրոնից ուղիղ միացումներ, որոնց թիվը պարբերաբար կավելանա: Այս պահին այստեղ ձյուն ձմեռ է: Ամբողջ գիշեր առատ ձյուն է տեղացել, հիմա էլ դեռ շարունակվում է: Ճամբարում են Միջին դպրոցի նախագծային խմբի սովորողները, ովքեր վայելում են իրենց ընձեռնված այս բացառիկ հնարավարությունը: