Ձնե քանդակների արատեսյան փառատոնն ու մենք: Ամփոփում

DSC_4328

????????????????????????????????????

Ձնե քանդակների փառատոնը նոր գույն էր Արատեսում: Փառատոնին մասնակցություն ունեցանք նաև մենք Միջին դպրոցի աշակերտների հետ: Թղթե էսքիզները միասին դարձրինք ինքնատիպ ձյունե քանդակներ, իսկ այդ աշխատանքի իրականացման համար մասնակիցները բաժանվեցին թիմերի՝ բաղկացած երկու աշակերտից և քանդակագործից:

Օր առաջին

Արատեսյան առաջին օրը նվիրեցինք փառատոնի նախապատրաստական աշխատանքներին: Կացարաններում տեղավորվելուց ու նախաճաշելուց հետո աշակերտները վազեցին սահնակների ետևից ու սկսեցին իրենց խաղերը:

Օրվա կեսին սկսվեցին փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Ձնե քանդակների պատրաստման համար մասնակիցները հավաքեցին ձյուն՝ այն դարձնելով սպասվող աշխատանքի համար նախնական ամուր նյութ:

Նախապատրաստական աշխատանքների ավարտից ու ընթրիքից հետո որոշեցինք տերյանական ընթերցումներ իրականացնել հենց կացարանում:

Օր երկրորդ

Երկրորդ օրը մեկնարկեց փառատոնը: Նախապես որոշված թիմերը սկսեցին քանդակների պատրաստումը: Աշխատանքը բավականին բարդ էր. նյութը պինդ չէր, եղանակային պայմանները փոփոխական էին, սակայն դժվարությունները հաղթահարվեցին: Օրվա ավարտին քանդակներն արդեն բերվել էին իրենց նախնական տեսքին:

Օրը շարունակեցինք՝ սահնակներով սահելով, ապա փայտ տեղափոխեցինք կացարան գիշերվա համար:

Օրվա ավարտն անմոռանալի դարձավ ձյան մեջ վառվող խարույկով ու Նելլի Փիլոյանի կազմակերպած հրաշք համերգ-զրույցով:

Օր երրորդ

Մեր ճամփորդության վերջին օրը բարձրացանք փառատոնի անցկացման վայր՝ տեսնելու քանդակների տեսքը մեր գնալուց առաջ: Փառատոնը դեռ շարունակվում էր, իսկ մենք պետք է վերադառնայինք՝ տանելով մեզ հետ երեք սիրուն ճամփորդական օրեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s