Ձնե քանդակների փառատոնի հանրային ներկայացում

img_0797

Այսօր Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում տեղի ունեցավ փետրվարի 3-ից մեկնարկած Ձնե քանդակների փառատոնի հանրային ներկայացումը։
Քանդակների հեղինակները անկախ քանդակագործներ էին, Գեղարվեստի բուհերի ուսանողներ, իսկ որպես օգնականներ հանդես էին գալիս հերթափոխով դպրական կենտրոնում ճամբարող՝ կրթահամալիրի տարատարիք սովորողները։
Փառատոնի կազմակերպիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է, իսկ համադրողը, նախագծի հեղինակը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողուհի Ալիսա Դանիելյանը, ով ամռանը մասնակցել էր կրթահամալիրում կազմակերպված Քանդակագործության, ճարտարապետության եւ շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին։

 

Արատեսյան ձնե հարթակի, փառատոնի կարեւորության մասին արտահայտվեցին ոգեւորված մասնակիցները՝ առաջ քաշելով նոր մտքեր, նոր հմտությունների փաթեթ, որը կներդնեն հաջորդ տարի, իսկ առավել ընդգծեցին այն փաստը, որ հանդես գալով որպես մենթոր, առավել ուշադիր էին փոխանցման մեթոդների հանդեպ, ավելի զգույշ։
Փառատոնը ողջունելու էին եկել նաեւ Վայոց ձորի փոխմարզպետը՝ Նանե Բագրատունին, մարզպետի խորհրդականը՝ Արմեն Դավթյանը, Հերմոն գյուղի գյուղապետ Գայ Օհանյանը եւ Գլաձորի ու Արտաբույնքի դպրոցներից ուսուցիչների, սովորողների խմբեր։

Տեսանյութի, լուսանկարի և ամենի համար հատուկ շնորհակալություն՝ Քնարիկ Ներսիսյանին

Оставьте комментарий