Արատես, մի հրաշալի վայր։ Ես շատ եմ եղել Արատեսում, բայց ամեն անգամ նորովի գեղեցկություն եմ տեսնում։ Այնտեղ տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոնը. Շատ գեղեցիկ էր, իսկ եղանակը ավելի խորհրդավոր էր դարձրել` առատ տեղացող ձյուն, մառախուղ ու վեր խոյացող խոշոր արձաններ… շատ տպավորիչ էր: Փառատոնի կազմակերպիչը կրթահամալիրն էր, իսկ քանդակագործները Թերլեմեզյան քոլեջի ուսանողները։ Երբ մենք հասանք արդեն քանդակներ կային, բայց մեզ ուղղորդեցին, որ մենք ինքներս պատրաստեինք մեր քանդակները : Читать далее