Արատեսի դպրական կենտրոնում գտնվող ոչ մեծ աշխատանքային խումբը այսօր կատարեց տարածքի մաքրման, հարդարման աշխատանքներ: Առատ ձյան հալվելուն պես, քանի որ ձմռանը մեծ թվով խմբեր են եղել, գետնին հայտնվել էին մեծ թվով ոչ պիտանի իրեր, փայտեր, որոնք տարածքը դարձրել էին անխնամ: Մեր խմբով շրջեցինք կացարանային ողջ տարածքով, հավաքեցին 6 և ավելի տոպրակ աղբ, փոցխեցինք կացարանների հարակից տարածքները, անգամ տերևները, մի քանի մասրենու թուփ ազատեցին չորացած, անպիտան ճյուղերից, տնկեցինք գեորգինայի սոխուկներ, խնձորենու ծառեր և այլ հարակից աշխատանքներ: Վաղը կզբաղվենք արդեն կացարանների ներսի հարդարման աշխատանքներով, կհանենք վառարանները և կկատարենք այն աշխատանքները, որոնք կբխեն այս ամենից: Читать далее
Месяц: Март 2020
Ճանապարհ դեպի Արատես
Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր ճամփորդապատումը դեպի Արատեսի դպրական կենտրոն: Մանրամասները փոքր ինչ ուշ:
Կանգառներ՝
- Հայրիվանք
- Արգիճի գետ
- Արմաղան լեռ
- Օրբելյանների քարավանատուն Читать далее
Արատեսից…
Արատեսի դպրական կենտրոնում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Ճիշտ է ձյունառատ ձմեռն արդեն նահանջել է, բայց գարունն էլ դեռ լիարժեք չի մտել իր դերի մեջ: Մինչև գարնան աշխատանքներին անցնելը՝ անհրաժեշտ է նախ կարգի բերել տարածքը, հավաքել ձյան շերտերի մեջ մնացած և գետնին հայտնված ավելորդ իրերն ու աղբը: Читать далее
Գրում են Արատեսից վերադարձած ճամբարականները
Պատմում է Համբարձում Մանջոյանը
Պատմում է Կառոլինա Գրիգորյանը
Պատմում է Ստյոպա Քերոբյանը
Պատմում է Սամվել Դոխոյանը
Պատմում է Անուշ Ոսկանյանը
Խորհրդատու՝ Մարալ Կարապետյան
Իմ առաջին Արատեսը…
Ինչքա՜ն բան կկորցնեի ես, եթե չլինեի Արատեսում…ու ինչքան բան են կորցրել նրանք, ովքեր չեն եղել…
Առաջին անգամ էի գնում Արատես: Անսահման ոգևորվածությամբ էի գնում, չէի համբերում, թե երբ եմ տեսնելու այն Արատեսը, որի մասին այդքան լսել եմ: Ճանապարհ ընկանք… ինչպես միշտ, մենք ամբողջ ճանապարհին խոսեցինք, խաղեր խաղացինք: Ճանապարհն ինձ նույնիսկ կարճ թվաց… փաստորեն, արդեն հասել էինք, որոշ հատված պետք է ոտքով գնայինք, քանի որ երթուղու համար դժվարանցանելի էր: Читать далее
Այսպիսով՝ բացահայտեցի Արատեսը
Ընկերներիցս շատ եմ լսել Արատեսի մասին, թե ինչ կա այնտեղ, ինչպես են իրենց օրն անցկացնում, ինչ արկածներ են ունենում, թե ինչպիսի բնություն ունի Արատեսը․․․ միշտ ցանկություն եմ ունեցել այցելել Արատես և բացահայտել այն։ Եվ ահա առիթը ստեղծվեց, տեղեկացա, որ ճամփորդություն է կազմակերպվում դեպի Արատես, ես էլ որոշեցի միանամ խմբին։ Читать далее
Գարնանամուտին Արատեսում #1
Եռօրյա հայրենագիտական, արշավախմբային, ընթերցողական ճամբար «Արատես» դպրական կենտրոնում
Փետրվարի 28-ից մարտի 1-ը Արատեսի դպրական կենտրոնում էր Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների նախագծային խումբը։ Չնայած որ գարնանը մնացել էին հաշված ժամեր, Արատեսում դեռ ձմեռ էր։
Ֆոտոշարքի առաջին մասը կարող եք տեսնել Սեբաստացի TV կայքում