Գրում են Արատեսից վերադարձած ճամբարականները

Այս ճամփորդությունը անցավ հրաշալի, ինչպես բոլոր մնացած ճամփորդությունները: Եթե դեռ չեք եղել Արատեսում, անպայման գնացեք, վայելեք այդ հրաշք միջավայրը, գնացեք ձեր սիրելի ընկերների և ուսուցիչների հետ, որովհետև այդպես շատ ավելի հետաքրքիր ու ջերմ է անցնում:

Պատմում է Համբարձում Մանջոյանը

Իսկ հետո… Մեր խենթություններն այդքանով չէին սահմանափակվում։ Մենք մեր օրը սկսկում էինք ցրտից արթնանալով, հետո սառը ջրով ուշքի էինք գալիս…

Պատմում է Կառոլինա Գրիգորյանը

Այս ճամփորդության ընթացքում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, զգացի,որ շրջապաատված եմ բարի ու հոգատար մարդկանցով: Իմ կարծիքով սա ամենամեծ բանն է, որ ես ձեռք եմ բերում ամեն հաջորդ ճամփորդությունից:

Պատմում է Ստյոպա Քերոբյանը

Արդեն երեկո էր, ընթրիքից հետո բոլորս հավաքվել էինք ակումբում և վառարանի մոտ հավաքված զրուցում, քննարկում էինք տարբեր թեմաներ և սեղանի խաղեր էինք խաղում:

Պատմում  է Սամվել Դոխոյանը

Շատ սիրեցի Արատեսը, շատ գեղեցիկ ձմեռ էր Արատեսում։ Առավոտյան, երբ արթնանում էինք,  պատուհանից տեսնում էինք այդ հրաշք տեսարանը։

Պատմում է Անուշ Ոսկանյանը

Խորհրդատու՝ Մարալ Կարապետյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s