Արատեսի դպրական կենտրոնում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Ճիշտ է ձյունառատ ձմեռն արդեն նահանջել է, բայց գարունն էլ դեռ լիարժեք չի մտել իր դերի մեջ: Մինչև գարնան աշխատանքներին անցնելը՝ անհրաժեշտ է նախ կարգի բերել տարածքը, հավաքել ձյան շերտերի մեջ մնացած և գետնին հայտնված ավելորդ իրերն ու աղբը: Այսօր արդեն Տարոն Հակոբյանն սկսել է աշխատել այդ ուղղությամբ, որոնք ամենօրյա, շարունակական բնույթ կստանան, կլուսաբանվեն բլոգում և մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում: Այսօր մաքրվել է հյուսիսային տնակի շրջակայքը, կացարանի ներսն, երկրորդ տնակն ու պահեստը: Աշխատանքները ժամանակատար են և խնամք են պահանջում: Ներկայացնում եմ նաև Տարոն Հակոբյանի կողմից արված լուսանկարները: