Արատեսի դպրական կենտրոնում գտնվող ոչ մեծ աշխատանքային խումբը այսօր կատարեց տարածքի մաքրման, հարդարման աշխատանքներ: Առատ ձյան հալվելուն պես, քանի որ ձմռանը մեծ թվով խմբեր են եղել, գետնին հայտնվել էին մեծ թվով ոչ պիտանի իրեր, փայտեր, որոնք տարածքը դարձրել էին անխնամ: Մեր խմբով շրջեցինք կացարանային ողջ տարածքով, հավաքեցին 6 և ավելի տոպրակ աղբ, փոցխեցինք կացարանների հարակից տարածքները, անգամ տերևները, մի քանի մասրենու թուփ ազատեցին չորացած, անպիտան ճյուղերից, տնկեցինք գեորգինայի սոխուկներ, խնձորենու ծառեր և այլ հարակից աշխատանքներ: Վաղը կզբաղվենք արդեն կացարանների ներսի հարդարման աշխատանքներով, կհանենք վառարանները և կկատարենք այն աշխատանքները, որոնք կբխեն այս ամենից: Читать далее
День: 31 марта, 2020
Ճանապարհ դեպի Արատես
Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր ճամփորդապատումը դեպի Արատեսի դպրական կենտրոն: Մանրամասները փոքր ինչ ուշ:
Կանգառներ՝
- Հայրիվանք
- Արգիճի գետ
- Արմաղան լեռ
- Օրբելյանների քարավանատուն Читать далее