Արատեսից Երևան ավտոճանապարհը կարծես տարվա եղանակների և գույների հերթափոխ լիներ: Քանի որ վստահ էի, որ Վարդենյանց լեռնանցքը փակ է, երթուղիին որոշեցի Շաղափ-Ուրցաձոր-Վեդիով շեղել: Մինչ այդտեղ հասնելը կանգ առանք Եղեգիսի կիրճում, հիացանք Եղեգիս գետով և ձյունապատ, բարձրաբերձ սարերով: Հաջորդ կանգառը կատարեցինք Արենիում՝ խաղողի, դեղձի այգիները լուսանկարել էր պետք, իսկ երրորդը՝ Ելփին գյուղի վերնամասում: Ճանաարհի մյուս մասը ամպամած էր և թույլ տեսանելի: Այսպիսով ավարտվեց իմ հերթական աշխատանքային այցը Արատես: Читать далее
Месяц: Апрель 2020
Արատեսի լճերը (գյոլերը). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արատեսի ձախակողմյան վտակի վրա գտնվող արհեստական լճերը (գյոլերը), որոնք այս օրերին ամբողջությամբ լցվել են ջրով: Читать далее
Գարուն ա, ձուն ա արել…
Արատեսում ամբողջ գիշեր առատ ձյուն է եկել և այս պահին այնպիսի տեսարան է կարծես ձմռան հունվար կամ փետրվար ամիսն է: Արատեսը գտնվում է ծովի մակերևույթից 1976 մ բարձրության վրա: Բարեբախտաբար ծառերը դեռ չէին հասցրել ծաղկել և ձյունը մեծ վնասներ չի հասցնի: Այս պահին էլ դեռ նույն ինտենսիվությամբ տեղում է: Читать далее
Օրվա հաշվետվություն
Արատեսում այսօր առավոտից հորդառատ անձրև էր տեղում, որն էլ ստիպեց կատարել ներսի աշխատանքներ: Սկսեցինք պահեստի մուտքի մաքրությունից, ավելորդ շինափայտերի տեղափոխությունից ձեղնահարկ, ներսում՝գործիքների, սարքավորումների դասավորություն, մաքրություն և այլ հարակից աշխատանքներ:
Վարար Արատես
Գարնան աշխատանքներ Արատեսում. արժևորում ենք յուրաքանչյուր թուփ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր կեսօրին ոչ մեծ աշխատանքային խմբով ժամանեցինք Արատես՝գարնանային անհետաձգելի աշխատանքներ կատարելու նպատակով: Читать далее
Հաշվետվություն
Նեկայացնում եմ վերջին 1 ամսվա հաշվետվությունը, որը հիմնականում իր մեջ ներառում է հեռավար աշխատանք: Անցած 1 ամսվա ընթացքում ֆիզիկապես Արատեսում եղել եմ 1 անգամ՝ մարտի 30-31, որի մասին հաշվետվություններ արդեն ներկայացրել եմ: Читать далее