Գարնան աշխատանքներ Արատեսում. արժևորում ենք յուրաքանչյուր թուփ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1

Այսօր կեսօրին ոչ մեծ աշխատանքային խմբով ժամանեցինք Արատես՝գարնանային անհետաձգելի աշխատանքներ կատարելու նպատակով: Ճիշտ է ճանապարհին՝ Ելփին գյուղի վերնամասում, ոսիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պնդում էին, որ չի թույլատրվում այս օրերին տեղաշարժը՝ անգամ գյուղատնտեսական աշխատանքների համար, բայց քանի որ պարետը այլ բան է հրահանգել, մենք հետևեցինք նրա հրահանգին և ժամանեցինք Արատես: Այստեղ եղանակը խոնավ էր, տաք, բայց տեղումներ բարեբախտաբար չկային և մենք անցանք գործի։ Կարևորելով յուրաքանչյուր թփի կոկիկությունն, անկախությունը՝ խնամքով հեռացրեցինք չորացած, ավելորդ ճյուղերը,այսպես մոտ 20 թուփ և տարբեր վայրի ծառատեսակներ: Տեղավորեցինք ձմեռային պարագաները, 2-րդ տան լանջին խոտի սերմ ցանեցինք, խոհանոցում որոշակի մաքրություն և այլ հարակից աշխատանքներ: Երեկոյան էլ գնացինք քայլարշավի՝ տեսնելու վարարած Արատես գետն, որը առանձին լուսաբանման թեմա է:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s