Այսօր Արատես ժամանեցինք հերթական աշխատանքային խմբով: Խմբի անդամները կրթահամալիրում սովորողներին տեղափոխող վարորդներն էին, ովքեր իրենց հետ բերել էին 50 թուփ վարդ: Վարդերը տնկեցինք ակումբի դիմացի ձախ հատվածում և այդ տարածքը անվանակոչեցինք «Վարորդների վարդուղի»: Այս աշխատանքից բացի նաև առուներ հանեցինք, ծառերի բները փորեցինք, որպեսզի ջրենք: Արատեսում տաք, գարնանային, աշխատանքային օրեր են և եղանակը դեռ էլի կտաքանա: Մենք՝ մեր ընտանեկան խմբով, կշարունակենք աշխատանքը, իսկ վարորդների խումբը այսօր կվերադառնա Երևան: Читать далее