Այսօր ևս շարունակեցինք գյուղատնտեսական, բարեկարգման և կացարանների մաքրման աշխատանքները Արատեսում: Երեկ հանված առուներով ջրեցինք ծառերը, նոր առուներ հանեցիքն և նոր տնկված ծառերը ու թփերը ջրեցինք:
Աղբահավաք մեքենան եկավ բարձեցինք բոլոր տեսակի և ժամանակների աղբը և աղբամանների տեղի որոշեցի խոհանոցից հեռացնել եւ տեղադրել ճանապարհին մոտ:
Երեկ կեսօրին, ջրատաքացուցիչներից մեկի երկու ապակիները ջարդվել էին, դիմել էի ընկերություն և այսօր վաղ առավոտյան եկան, փոխեցին նորով ու որպես պատճառ նշեցին, որ անորակ մեկ-մեկ լինում է: Ի դեպ բավականին լավ աշխատում են, ցերեկը ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 95 աստիճան Ցելսուս:
Ծառերի, թփերի էտից կուտակված ճյուղերից առանձնացրեցինք նրանք, որոնք կարող են մեզ պետք գալ խարույկի համար, իսկ մնացածը հեռացրեցինք տարածքից:
Դե, քանի որ մեր հետ է նաև մայրիկը, նա մաքրությունը սկսել պահեստի լուսամուտներից, խոհանոցը արդեն վերջացրել է և այդպես շարունակ:
Տարոնի հետ ակումբ մտնող հոսանքի սյունը, որը բավականին փնթի էր սարքված հեռացրեցինք և նոր ու ավելի ժամանակակից սյուն կառուցեցինք: Դրանից բացի, նաև գիշերային լուսավորության սյուներն ենք ամրացրել, նորը տեղադրել և անցկացրել հոսանքալարերը, միացրել լամպերը: