ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՝ Արատեսի դպրական կենտրոնում ընտանեկան ուսումնահետազոտական ճամբարների մասնակցության մասին

DSC_0320

Արատեսի դպրական կենտրոնում մայիսի 25-ից, մեկնարկվում է ընտանեկան ուսումնահետազոտական ճամբարները: Ճամբարներին կարող են մասնակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ, սովորողներ՝ իրենց ընտանիքներով: Մասնակցության համար պետք է նախօրոք  տեղեկացնել  էլ. նամակով (smbat.petrosyan@mskh.am) կամ հեռախոսազանգով (094120694),այնուհետև գրանցենք օրացույցում: Ճամբարները կարող են լինել երկօրյա (մեկ գիշերակացով), եռօրյա (երկու գիշերակացով): Ճամբարներին միաժամանակ կարող են մասնակցել միչև երեք ընտանիք (3-4 անդամից բաղկացած, ցանկալի է միմյանց ծանոթ), որպեսզի յուրաքանչյուր ընտանիք գիշերի մեկ կացարանում, իսկ եթե կան անհատական վրաններ՝ մասնակցության սահմանափակում չկա: Ճամբարականը պետք է իր հետ ունենա սնունդ, անհատական սպասք, քնապարկ, հիգիենայի պարագաներ, աղբի տոպրակ:

Արատեսի երթուղիներ և նկարագիրը

Արատեսը գտնվում է  Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում: Օգտակար և հաճելի կլինի, որ մեկնումը լինի Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Արատես երթուղով, իսկ վերադարձը՝ Վարդենյանց լեռնացքով դեպի Մարտունի-Սևան-Երևան երթուղով կամ հակառակը: Երևանից Արատես ճանապարհին կանցնեք Արարատյան դաշտավայրով, կտեսնեք Խոր Վիրապը, կբարձրանաք Տիգրանաշենի ոլորաններով, որտեղից ամենալավն է երևում բիբլիական Արարատ լեռը, կանցնեք մեծն Սևակի ծննդավայր Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղով, որտեղ գտնվում է գրողի տունն ու  թանգարանը, այնուհետև մուտք կգործեք Վայոց ձորի մարզ: Մարզի առաջին գուղը, որի կողքով կանցնեք Ելփինն է՝ իր բնական միջնաբերդով, մյուսը Չիվան և Արենին, որտեղ բլրի վրա կտեսնեք Արենիի վանքը (Մոմիկի գլուխգործոցներից)  ու կընթանաք Արփայի հովիտով՝ Արփա գետին հակառակ ուղղությամբ: Ցանկության դեպքում կարող եք ճանապարհը 8 կմ-ով շեղել և տեսնել Նորավանքը (Ամաղու Նորավանք), որի ճարտարապետը ևս Մոմիկն է, ով նաև Արատեսի վանական համալիրի ճարտարապետն է:  Արփայի հովիտով կանցնեք Արփի գյուղով, Գետափ գյուղի խաչմերուկից կթեքևեք ձախ՝ մուք գործելով Վարդենյանց լեռնանցք: Այդ պահից սկսած ձեզնից ձախ կլսեք Եղեգիս գետի կարկաչյունը: Հասնելով Շատին գյուղ կթեքևեք դեպի աջ և գյուղով առաջ կընթանաք իսկ հաջորդ գյուղը կլինի Եղեգիսը, որտեղ էլ գտնվում է Օրբելյանների դամբարանը և երեք եկեղեցիներ՝ Սուրբ Նշան, Զորաց, Սուրբ Աստվածածին: Եղեգիսից ցանկության դեպքում կարող եք բարձրանալ նաև Սմբատաբերդ:  Զորաց եկեղեցին 25-30 րոպեի քայլքի ճանապարհ է ու շատ գեղեցիկ տեսարան է բացվում այնտեղից, անպայման կայցելե՛ք: Այնուհետև կհասնեք Հերմոն գյուղ և կսկսեք բարձրանալ դեպի Արատես: Արատեսում Ձեզ կդիմավորեն, կտեղավորեն: Այնտեղ անպայման պետք է այցելել՝ Արատեսի Վանական համալիր, Խաչոց ձոր, ցանկության դեպքում լողալ Արատես գետում, քայլել Արատեսի շրջանցիկ ճանապարհով, լավ ուսումնասիրել տեղի բուսատեսակները և այլն: Սնունդը կպատրաստեք խոհանոցում՝ որտեղ առկա է գազօջախ, սառնարան, լվացարան՝ տաք և սառը ջրով, կաթսաներ: Կենտրոնի տարածքում կան բացօթյա չորս լվացարան՝ խմելու ջրով, երեք զուգարան իսկ հյուսիսից երրորդ շինության արևմտյան կողմից հիգիենայի սենյակ՝ 3 ցնցուղարան, զուգարաններ, լվացարան՝ տաք և սառը ջրով, ավտոմատ լվացքի մեքենա, արդուկ: Խոհանոցի և ցնցուղարանի տաք ջրի աղբյուրը նորարական արևային ջրտաքացուցիչներն են:

Վերդարաձի ճանապարհին բարձրանալով Վարդենյանց լեռնանցքը՝ կտեսնեք Օրբելյանների քարավանատունը, կհիանաք Արգիճի գետի ավազանով, մարգագետիններով, Արմաղան լեռով, կանցնեք Գեղհովիտ գյուղով՝ հեռվում տեսնելով Սևանա լիճը, կհասնեք Մարտունի քաղաք, կշարունակեք ճանապարհը Սևանա լճի ափով, ցանկության դեպքում կլողաք, իսկ մի փոքր էլ առաջ գալով կայցելեք Հայրավանք, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ: Մեկնելու կամ վերադարձի ճանապարհին եթե կտեսնեք կամ կայցելեք մի նոր վայր, անպայման մեզ էլ տեղեկացրեք, որպեսզի հետագա այցելուներն էլ իմանան :  Երևան վերադառնալուն պես ձեր դիտարկումները, նկատառումներն ու առաջարկները կներկայացնեք գրավոր: Հետևողական կլինենք յուրաքանչյուրիդ դիտարկումներին:

Արատեսից սոցիալական կայքերում  հրապարակումներ անելիս ցանկալի է նշել դպրական կենտրոնի ֆեսբուքյան էջը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s