Արձագանք օրվա գրին

DSC_3768

Արատեսի դպրական կենտրոնից՝ երեկոյան այս խաղաղ ժամին, ցանկանում եմ արձագանքել Տիար Բլեյանի գրին: Վաղը գիշեր մեր փեթակները կբերվեն այստեղ, կտեղադրվեն լաբորատորիա տնակի արդեն խնամված, խուզված, լուսավորված բակում: Արատեսը գրավիչ է տարվա բոլոր եղանկաներին, բայց ես կցանկանամ էլ ավելի կարևորել հատկապես ամառը,քանի որ մեկնարկում ենք ընտանեկան-հետազոտական ճամբարները: Սովորողները շատ թե քիչ պատմում են իրենց ծնողներին Արատեսի մասին, բայց այն որ արդեն ծնողները կարող են ու պետք է գան տեսնելու՝ դա փաստ է: Մենք պատրաստ ենք հյուրընկալել ընտանիքների, ծանոթացնել տեղանքին, ապահովել հարմարավետ կեցություն և անվտանգ կենցաղ: Արատեսը լինելու է նաև այսօր մեկնարկած «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի կարևոր հարթակներից մեկը:

Հետևեք մեր ուսումնական բլոգին, նաև ֆեյսբուքյան էջին, որտեղ կտեսնեք ամենօրյա աշխատանքների մասին հրապարակումներ, ճանապարհին կարևոր կանգառներից լուսանկարներ, տեսանյութեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s