Երեկ գիշեր մեր մեղվաընտանիքներն Երևանից տեղափոխվեցին Արատես, որոնք երկու շարքով տեղադրեցինք լաբորատորիա տնակի բակում՝ դեպի արևելք: Բակում կա գիշերային լուսավորություն իսկ կից տնակը կծառայի որպես մեղվաբույծների սենյակ, որտեղ կտեղավորենք նաև այս պահին չօգտագործվող փեթակներն ու մյուս անհրաժեշտ պիտույքները: Այստեղ հիմնական բերքը դեռ չի սկսվել, ուստի կզարգացնենք, որպեսզի ընտանիքները պատրաստ լինեն բերք բերելուն: Գոգինյանների ընտանեկան դպրոցը՝ Արմինե և Դավիթ Գոգինյանների գլխավորությամբ, տեսնելով դպրական կենտրոնի տարածքը, բնությունն ու ծաղկունքը, համոզմունք հայտնեցին, որ իրենց հույսերը կարդարացվեն: Այս մեղվաընտանիքներն Արատես այցելող ընտանեկան դպրոցների համար կլինեն մեղվաբուծությունը ճանաչելու լավ հարթակ:
День: 18 июня, 2020
Բլեյանների, Խաչատրյանների, Գոգինյանների ընտանեկան դպրոցը բնության գրկում: Ծրագիր
Մասնակիցները՝
- Աշոտ Բլեյան, Դավիթ Բլեյան
- Արտյոմ Խաչատրյան՝ ընտանիքի 5 անդամների հետ
- Արմինե, Դավիթ, Միլենա, Նելի Գոգինյաններ