Ավագ դպրոցի սովորողներից և մարզիկներից կազմված խումբը հուլիսի 6-ին առավոտյան ժամը 9-ին Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեց Արատես դպրական կենտրոն:
Արատեսում ծրագիրը շատ հագեցած էր, առաջին օրը ունեցանք քայլարշավ Խաչոց ձորով: Նաև Ավագ դպրոցի սովորողները եղան Արատես խոնարված եկեղեցում, սովորողները շատ տպավորված էին և շատ հավանեցին եկեղեցին:
Ունեցանք հետաքրքիր մարզական ժամեր՝ նախավարժանքներ, մարզական պարապմունքներ, սուսերամարտ, հրաձգություն:
Միքայել, Նարեկ, Տարոն եռյակով քանդեցինք հին տան մնացած պատը, որը թե վտանգավոր էր քանդվելու համար, թե փակում էր գեղեցիկ տեսարանը դեպի դիմացի սար ու ձորը:
Սովորողների հետ միասին նաև իրականացրեցինք, հնձում և խոտի հավաքում, որին մեր սովորողները մասնակցում էին մեծ եռանդով:
Երեկոները հիշարժան էին, խարույկներով, զրույցներով, պատումներով: Սովորողները հիշում ու պատմում էին հետաքրքիր ու զվարճալի պատմություններ դասերից, զավեշտալի դեպքեր, որ տեղի էն ունեցել կրթահամալիրում: