Երեկ՝ օգոստոսի 27-ին, Արատեսի դպրական կենտրոնում անցկացրեցինք մեղրաքամի ծես, որին մասնակցեցին մեծ թվով սեբաստացիներ, դասավանդողներ և հյուրեր: Նախ Մեղվաբույծի տան նորամուտ տոնեցինք՝ երգով-պարով, քանի որ այնտեղ ընթացող ներսի շինարարական աշխատանքներն, որի ընթացքում ամրացվում և կոկիկացվում են պատերը, գրեթե մոտենում է ավարտին: Այս ամենից հետո նոր սկսեցինք բուն մեղարաքամը՝ ակումբում: Սերեք մաքրելուն, մեղրաքամը պտտելուն միացան նաև դասավանդողները, ովքեր խոստովանեցին, որ առաջին անգամ են ներկա գտնվում այդ գործընթացին ու իրենք էլ կցանկանան սեփական մեղվափեթակներ ունենալ: Այնուհետև մեզ միացավ Ազատանի հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը` երեցկնոջ և զավակների հետ:
Վերջինս կատարեց բերքի և մեղրի օրհնության կարգ: Իր ընտանիքով գիշերեց Արատեսում և այսօր վերադարձավ: Մեզ հետ էր կրթահամալիրի բարեկամ, «Սեբաստացիներ» կրթական համայնքի համակարգող Արտյոմ Խաչատրյանը ևս, ով Արատես էր եկել հատուկ մեղրաքամին մասնակցելու:
«Ուսումնական մեղվանոց» նախագծի համակարգող Արմինե Գոգինյանը նշեց, որ այս կարճ ժամանակում ստացված արդյունքներից գոհ է, իսկ արդեն մյուս տարի սպասենք ավելիին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուսումնական կենտրոնից հրապարակված մեր ուղիղ եթերները և Տարոն Հակոբյանի ֆոտոշարքը: