
Արատեսն ինձ համար արդեն հարազատ է դարձել, այստեղ ինձ որպես լիարժեք բնակիչ եմ զգում։ Համադրում եմ գեղեցիկ բնության զննումը և աշխատանքս։
Այս անգամ այցելեցի Արատես մի հետաքրքիր և կարևոր հանձնարարությամբ։ 1,2,3 կուրսի ուսանողների հետ չիր, կոմպոտ պատրաստելու, ըկեր Արտակի գլխավորությամբ ապագա օղու համար հումք պատրաստելու, տիկին Շողիկի հետ բուժիչ խոտաբույսերի սերմեր հավաքելու և կարևորը չմոռանալ մեր ագարակի հղի ձիուկների համար միքանի պարկ խնձոր բերելու նպատակով։
Եվ այսպես զեկուցում եմ՝ հանձնարարությունը կատարված է 😉
Օր առաջին հավես՝ Չրային-խնձորային
Մեր ճանապարհորդությունը սկսեցինք Քոլեջից, այնուհետև կանգառ ունեցանք Օրբելյանների իջևանատանը։ Իմ գործընկերներ տիկին Շողիկի և ընկրեր Արտակի համար այս կառույցը հայտնություն եղավ։ Լավ է, որ կարողացա իմ գիտելիքը ընկերներիս փոխանցել, ինչ գիտեյի պատմեցի ներկայացրեցի։



Արատես հասնելուն պես ճաշ պատրաստեցինք մեր նոր խոհարար Արմինեյի հետ, երեխաների հետ ճաշեցինք և անցանք գործի։ Նախ թափած խնձորը հավաքեցինք մեծ տարաների մեջ, որպեսզի պատրաստենք մրգօղու թորման համար հումք։ Հասած խնձորները թափ տվեցինք այնքան մինչև ծառերը թեթևացան, հավաքեցինք խնձորը և խոհանոցի պատշգամբում անցանք չրի պատրաստման գործընթացին։ Նշեմ, որ մեր խմբին միացավ տիկին Շողիկի բարեկամ տիկին Աչոնը Եղեգնաձորից, որը խոտաբույսերի գծով գիտակ էր, նաև որպես փորձված տան տիկին ցույց տվեց ինչպես խնձորի չիր պատրաստել-չորացնել։ Արդյունքում մեր խոհանոցի տնակի պատշգամբը զարդարվեց գեղեցիկ խնձորե շարաններով, որոնք գյուղական կոլորիտ հաղորդեցին մեր միջավայրին։









Արատեսի խնձորը առյուծի ուժ է տալիս


Ընթրիքի ժամին ունեցանք անակնկալ ուտեստ ընկեր Արտակի կողմից՝ տուշոնկայով փլավ։ Իսկական զինվորական ուտեստ։ Կատակով ասել-խոսելով պատրաստված ճաշը հավեսով ուտելուց հետո հավաքվեցինք խառույկի շուրջը, զրուցեցինք, 1 կուրսի ուսանող Սամվելի կիթառի ներքո վայելեցինք առաջին Արատեսյան երեկոն։ Գիշերն էլ վերին տնակում դասավանդող սովորող մի մեծ խմբով մաֆիա խաղացինք։ Սովորող-սովորեցնող նախագիծ էր՝ ուսանողները ընկեր Արտակին մաֆիա խաղալ սովորեցրեցին և կրակն ընկան ։))))))





Օր երկրորդ աշխատանքային՝ կոմպոտյան-փլուշային։
Արդնացա 5։30, պարզվեց 1 կուրսի ուսանող Հայկը երեկոյան մրսել է և ստամոքսի խնդիր ունի, և այստեղ հասկացանք, որ մեր դեղերից զատ որքան լավ է Արատեսի մառանում փոքրիկ տոպրակներով և բաժակներով խոտաբույսեր ունենալը։ Դեղատան պես էր․ մտա սկսեցի մանկական ձեռգրով գրվածները կարդալ՝ սիրտ-անոթային, աղիքային, միզամուղ, ստամոքսի խանգարում․․․ Վայ էն որքան եմ օրհնել քեզ սեբաստացի աշխատասեր երեխա։ Հայկը թեյը խմելուց մի 20 րոպե հետո սկսեց իրեն բնորոշ ձևով բլբլալ, հետո հանգիստ քնեց, մնացածին էլ թողեց քնեն։ Օրվա ընթացքում ևս սառած “զոհեր” ունեցանք, սակայն այդքան լուրջ չէր և թեյը բոլորին օգնեց։ Արդեն ցուրտ է այստեղ, ցերեկվա արևը այրում է, սակայն գիշերը մրսելը շատ հեշտ է։
Նախաճաշից հետո անցանք գործի՝ մի խումբ տղաների հետ թափ տվեցինք ճանապարհի մոտ աճող բոլոր սալորենիները, խնձորների տակից կրկին մի քանի արկղ խնձոր հավաքվեց։ Աղջիկները լվացան ապակե տարաները, մյուս մասը տիկին Շողիկի և տիկին Աչոնի գլխավորությամբ սկսեցին կոմպոտի համար հատապտուղներ ընտրել և մշակել։ Ես էլ տիկին Շողիկի ուղղորդմամբ շաքարաջուրը պատրաստեցի։ Այնուհետև անցանք կոմպոտի պատրաստմանը՝ երեք լիտր ջրին մեկ երկաթե բաժակ շաքարավազ։ Ջուրը եռալուց հետո լցվում է մրգերի վրա և փակվում։ 3 կուրսի մեր Արթուրը 17 բանկա կոմպոտ փակեց, 2 կուրսի Անգելինան էլ շաքարաջուրը լցրեց։ Ձմռանը ով խմի երեխեքին կօրհնի, շատ համեղ էր ստացվել։ Բոլորս կոմպոտը համտեսեցինք։















Այդ ընթացքում ընկեր Արտակը տղաների հետ մշակում էր տակառների մեջ մեկ օր առաջ լցված խնձորը։ Այնուհետև 1 կուրսի գինեգործների հետ դաս անցկացրեց, բացատրեց խմորիչի հատկությունները, խմորիչը ավելացրեցին տակառների մեջ, խառնեցին։

Երեկոյան աշխատանքը ավարտելուց հետո ընկեր Արտակը, Տարոնը և տղաները վտարեցին մեզ խոհանոցից և անցան հավի խորոված պատրաստելուն։ Հավես օր էր, հավես աշխատեցինք, սովորեցինք, ընթրեցինք։ Երեկոյան էլ մաֆիա խաղացինք։
Օր երրորդ թախծոտ՝ Խնձորյան, եռացող փլուշյան, Հորբատեղյան։
Մեր երրորդ օրերը Արատեսում միշտ մի փոքր տխուր են լինում, հասկանում ես, որ միքանի ժամ հետո տուն պիտի վերադառնաս, իսկ բնությունը դեռ չես հասցրել լավ վայելես․․․
Տղաները անցան գործի, հավաքեցին գետնին ընկած բոլոր խնձորները պարկերի մեջ, ամբողջ տարածքով մեկ շրջեցինք աշխատեցինք ամբողջը հավաքել։ Բացի այդ տիկին Աչոնը և տիկին Շողիկը աղջիկների հետ տանձի չիր էլ պատրաստեցին։ Այնուհետև ուսումնասիրեցինք, թե ինչ է կատարվում փլուշով տակառների մեջ։ Խմորիչը սկսել էր եռալ և տակառներում համապատասխան խմորման գործնթացներ էին սկսվել։ Նույնիսկ ձայն էր գալիս։ Սենյակները նախորոք մաքրվել և դասավորվել էին։ Լավ է, մեր ուսանողները գիտեն արդեն, որ իրենցից հետո պիտի մաքուր լինի։


Այդ ընթացքում տիկին Շաղիկը և տիկին Աչոնը աղջիկների հետ շրջեցին մոտակայքում և հավաքեցին որոշ խոտաբույսեր, որոնք նախատեսել են բազմացնել մեր դպրոցի սարալանջում։
Մեր վերջին կանգառը մինչ Երևան հասնելը Հորբատեղ անվանումով մի հետաքրքիր վայր էր, սա բնական գեյզեր էր, ջուրը հագեցած էր երկաթով և ծծմբով։


Այսպիսով առավոտյան հերթափոխը փոխանցելով Սոնային հրաժեշտ տվեցինք Արատեսին մինչև մյուս այցելությունը։
