
Արատեսի դպրական կենտրոնը շարունակում է զարգանալ անընդհատ: Աշնան օրերին կարևոր, անհետաձգելի աշխատանքներ կատարվեցին, որոնք ավելի կոկիկ ու հարմարավետ դարձրեցին կյանքն ու կենցաղը: Տեղական քարով սալապատվեցին Տատիկի, Գեղարվեստի, Մեղվապահի տան պատշգամբները, իսկ այժմ աշխատանքը ընթանում է Հյուսիսային տան պատշգամբում:
Մյուս կարևոր աշխատանքը՝ հիմնական ջրագծի կառուցումն է, որը գրեթե ավարտված է: Հյուսիս արևելյան կողմից, սարի փեշից մոտ 1500 մ ջրագիծ կառուցվեց, որի շնորհիվ մշտական ջրամատակարարում կապահովվի ողջ կենտրոնի տարածքում: Նախորդ ջրագիծը ձմեռվա ցուրտ ամիսներին չէր արդարացնում, ջուրը պակասում էր, իսկ եթե փոքր ինչ անուշադիր էինք լինում, նաև սառում: Հիմնական ջրագիծ ունենալը պահի հրամայական էր շուրջտարյա ճամբարների կազմակերպման համար: Ձմեռվա փայտի կուտակման աշխատանքքները ևս հաջող ընթացան և վառարանների համար կտրտված, մանրացված փայտը արդեն դասավորված սպասում է ցուրտ ձմռանը: Ցուրտ ձմռանը, տաք վառարանների մոտ կվայելենք նաև սովորողների փակած կոմպոտները, Արատեսից հավաքած քաղցրահամ խնձորները, չրերը, բուսական թեյը:
Դե ինչ, ակտիվ սկսենք նոր նախագծերի կազմումը և անցկացումը բնության հրաշք Արատեսում: