Ժամանակը՝ միֆ

Գրում  եմ Արատեսից, կավարտեմ գիրս Արատեսում․․․․

Ինչպես գրում էր Ջ․ Ռոուլինգը՝ ժամանակն արագ է թռչում, երբ խոսում ես հետաքրքիր մարդու հետ, դանդաղ՝ երբ խոսակցությունը տհաճ է․․․
Իմ կարծիքով՝ Արատեսում չկա ժամանակ, կա պահ ու գիտակցում։ Եկել ենք երեկ, գնում ենք վաղը․ վերջ, ու թե քանի ժամ անցավ․․․ նույնիսկ ժամին չենք նայել։ Արատեսը տան նման է, եթե շատ ես եղել այստեղ, գիտես ամեն ծածուկ անցումն ու վայրը, գնում ես ու գալիս անկախ ժամանակից՝  ներքին պահանջով։
Ահա նման երեք օր էլ ունեցանք ձմռանը, այն ձմռանը, որ փախչելու ու պախկվելու կարիք կար, լեռների ու մաքուր օդի ընկերակցության, հարազատ դարձած Տարոնի ու սովորողների ծիծաղի ձայնի, որ այնքան անհրաժեշտ էր այս ձմռանը։

Читать далее