
Ձնե-սառցե քանդակների փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։Հունվարի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կմեկնարկի Ձնե քանդակների փառատոնային ճամբարը։
Մասնակիցները՝ հրավիրված քանդակագործներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, գեղարվեստի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ։ Սիմպոզիումի ընթացքում կլինի նաև մարզական, մշակութային բաղադրիչ։
Մասնակիցների գիշերակացը և սնունդը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում։ Ձնե քանդակների ստեղծման պատասխանատու-համակարգող, քանդակագործ՝ Մուշեղ Բարսեղյան։
Հարցերի դեպքում զանգահարել 077788284:
Մասնակցության համար լրացնել կից հայտը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdxf2dut3ra8l…/viewform
Նյութի աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգ