
Այն որ Արատեսը սկսած 2018 թվականից միայն զարգացել է կփաստի յուրաքանչյուր մարդ ով գոնե երկու անգամ եղել է այնտեղ: Արատեսը զարգանում է ոչ միայն հատուկ մասնագիտացված մարդկանց, շինարարների աշխատանքի շնորհիվ այլ յուրաքանչյուր մարդու, ով ուզում է ինչ-որ բան անի, ինչ-որ հետք թողնի, թեկուզ այնպես չլինի ինչպես ինքն է ցանկանում: Այսպես է զարգացել Արատեսը այս երեք տարիների ընթացքում և այդպես էլ պետք է շարունակվի, կամ միգուցե սկզբունքը նույնը մնա բայց աշխատանքը ավելի համակարգված լինի: Արատեսում ձմռանը և ամռանը անց են կացվում փառատոններ:
Ձմռանը՝ ձնե քանդակների, ամռանը քանդակագործության: Երկու դեպքում էլ իրենց դրական և ուրույն հետքն են թողնում ուս. կենտրոնի կյանքում: Այս տարում անպայման պետք է ազատվենք տարիքով, վնասված և բերք չտվող ծառատեսակներից, նրանց փոխարեն նորերը տնկելով: Չնայած նախորդ տարին բերքառատ էր, բայց կային ծառեր, որոնք ուղղակի տարածք են զբաղեցնում: Կարևոր է ինչպես նախորդ, այս տարի ևս սովորողների և դասավանդողների օգնությամբ ջրել դրանք, սրսկել, էտել: Ստորև ներկայացնում եմ մի քանի ցանկություններ.
Այս տարի լավ կլիներ, որ ապրիլ ամսից միչև սեպտեմբեր Արատես տեղափոխվեին երկու ձի, կամ գնվեին և այդ ժամանակահտվածը լինեին Արատեսում: Ձիավարության համար այնպիսի պայմաններ և դրախտային բնություն է, որ ուզում ես նստել ձիուն և գնալ հեռու սարեր: Համոզված եմ, որ Տիար Բլեյանը, անպայման այս հարցին ընթացք կտա:
Ամառային նախագծերը, որոնք հիմնականում կապվում են քայլարշավների, մեղվաբուծության և լողավազանի հետ ավելի հետաքրքիր դարձնելու համար լավ կլիներ Արատեսում ունենանալ ցեմենտ բետոնե, հողի մեջ փորված հիմնական լողավազան՝ ակումբի հետևի մասում: Այս հարցում ևս կարծում եմ Տիար Բլեյանը կօգնի:
Նաև մեկ կարևոր անժարժ գույք կցանկանամ ձեռք բերենք, որի մասին առաջին անգամ չէ, որ ասում, բայց անընդհատ հույս ունեմ, որ կբավարարվի: Լավ կլիներ, որ Արատեսում ունենայինք YAZ մակնիշի կամ բեռնատար կամ մարդատար ավտոմեքենա, որի օգնությամբ Արատեսի տարածքում կտեղափոխենք գույք, վառելափայտ, շինանյութ, անհրաժեշտության դեպքում նաև խոտ և այլն: