Ձմեռային ամիսներ 20-21

2020 թվականի դեկտեմբերից միչև մարտ Արատեսյան ձմեռային ճամբարների մասնակցել է 20 նախագծային խումբ՝ մոտ 430 սովորողով:

Անցած տարվա նույն ժամանակաշրջանում ձմեռային ճամբարներին մասնակցել է 14 նախագծային խումբ, իսկ մարտ ամսին ընդհանրապես խումբ չի եղել՝ կապված համավարակի հետ:

20-21 թվականներին Արատեսի կացարանները ջեռուցվել են բարդի տեսակի վառելափայտով, կրթահամալիրից տեղափոխված վառելափայտով մոտ 22 մ. խոր նաև էլեկտրական տաքացուցիչներով:

Անցած տավա նույն ժամանակաշրջանում ջեռուցումը իրականացրել ենք բարեկարգման ընթացքում կուտակված, ոչ պիտանի փայտանյութերով՝ տախտակներ, հենասյուներ, գերաններ՝ մոտ 15 մ. խոր:

Նշեմ, որ անցած տարի ձյունը վերջնականապես հալվել է մարտի առաջին կեսին, իսկ այս տարի բացի այն որ ձյունը մարտի 27-ի դրությամբ չի հալվել, ավելին՝ դեռ առատ տեղալու է նաև առաջիկա օրերին:

Կարևոր եմ համարում նշելը, որ անցած տարվա ձմռանը դեռ չունեինք խմելու ջրի ջրագիծը: Ժամանակ առ ժամանակ հին ջրագծի ջուրը խցանվում էր, սառչում և ջուր չէր լինում ուս. կենտրոնում: Այս տարի արդեն ի շնորհիվ Տիար Բլեյանի հետևողական աշխատանքի, ոչ միայն սառը, այլ նաև տաք ջրի խնդիր չենք ունեցել ո՛չ խոհանոցում, ո՛չ ցնցուղարանում: Անցած տարի նաև կատարված չէր կացարանների պատերի ամրացման աշխատանքները ցեմենտ բետոնով, այդ իսկ պատճառով սենյակները ցուրտ էին, իսկ այս տարի այդ խնդիրն էլ չունեինք. ջերմությունը ավելի լավ էր մնում սենյակներում և վառելփայատ քիչ էր ծախսվում: Անցած տարվա ձմեռը մեր մառանը կարելի է ասել դատարակ էր, քանի որ միրգը և հատապտութղները քիչ էր եղել, իսկ այս տարի ձմեռը լի ու լի: Ունեինք սովորողների փակած կոմպոտներ, խնձորների և իհարկե խոտաբույսերի լայն տեսականի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s