Ոչինչ կիսատ չենք թողնի, ավելին․․․

Նյութի աղբյուրը՝ Տիար Բլեյանի բլոգ

Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցիՆոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․

Սրա լավ օրինակն է պատանիների ռազմամարզական ճամբարը Արատեսում. Հանրապետության տոնի օրերին սեբաստացի օրացույցի շրջանակում, թե հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արատեսի ռազմամարզական ճամբարը սեբաստացի՝ բաց բոլոր պատանիների համար, որպես պատանիների ինքնապաշտպանության, քաղաքացիական կրթության, արտակարգ իրավիճակներում անվտանգ գործելու ստուգատես, կսկսի գործել ողջ ամառ, սեպտեմբեր-հոկտեմբերին նաև, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Վայոց ձորի մարզպետարանի ու Եղեգիս խոշորացված համայնքի համագործակցությամբ։ Հետևե՛ք մեզ իմ բլոգում, mskh.am-ում, Արատեսի դպրական կենտրոնում, աջակցեք մեզ… «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը յուրաքանչյուրին՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ, այդպիսի հնարավորություններ կընձեռի լիուլի․․․

Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Օրերս նաև Գագարին պրոյեկտի շրջանակում ռազմամարզական ամառային ճամբար բացելու նախաձեռնությունը սկսեց շրջանառվել․․․ Ես՝ որպես Գագարին պրոյեկտով հանրակրթության մենթոր, առավելագույն նպաստում եմ, որ ճամբարը դառնա ռազմամարզական ճամբարների ցանցի լիարժեք անդամն ու գործընկերը․․․ Գլխավոր խոսքն, իհարկե, երբ ունենք «Դար» հիմնադրամի ղեկավարի դրական վերաբերմունքը, Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք համայնքների, Գագարին ավանի դպրոցներինն է, միջին ու բարձր դասարանցիներինը, Սևան-Հրազդան տարածաշրջանի մանկավարժներինը, հասարակությանը․․․ Կվերսկսի՞ Հայաստանում ու Արցախում ռազմամարզական ճամբարների առաջնեկի իր գործունեությունը Արցախի «Ասպետ» ռազմամարզականը, որ տարիներ շարունակ հաջողությամբ գործում էր Բալուջա գետի ափին՝ Նոր Այգեստանի զորամասում, որն այնքան սիրով հիշում են հարյուրավոր սեբաստացիներ, կփոխանցի՞ այն, կսկսի 2021-ին, որպես համատեղ՝ Հայաստան-Արցախ նախաձեռնությո՞ւն քաղաքացիական՝ Սյունիքում, թե․․․

Ա՛խ, քամի՛, քամի՛, Ուրցաձոր-Վեդիի քամի, որ այդքան խիզախ եղար, կտրեցիր-փախցրիր-ջնջեցիր տիարի ամփոփիչ խոսքը․․․ Բայց ճանապարհն այնքան տպավորիչ է, որ այսպես էլ վատ չէ․․․ Խոսքը կարդացեք-լսեք մեկ անգամ էլ գրում ու առաջին երկու տեսանյութերում․․․

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s