
Արատեսի դպրական կենտրոնի ռազմամարզական գոտու վրանային ավանում այսօր տեղադրվել է մեկ վրան՝ 8-10 տեղանոց, անցկացվել է ջրամատակարարում:
Վաղը կտեղադրվի զինվորական վրանը ևս և կանցակցվի հոսանքալարեր: Հունիսի 2-4-ի նախագծային խումբը կկահավորի վրանները մահճակալներով, անհրաժեշտ գույքով, կհարդարի տարածքը ( քարերի, մոլախոտերի մաքրում, չորացած ընկուզենու ճյուղերի հավաքում և այլն): Վրանի ներսում կտեղադրենք զինվորական մահճակալներ կացարաններից, իսկ կացարաններում ծալովի մահճակալները: Ճամբարի տարածքում արդեն կան գործող զուգարաններ կառուցված երկու տարի առաջ: Սկզբնական շրջանում ճամբարականների սնուննդը կարող ենք կազմակերպել ակումբում, միչև դաշտային ճաշարանի կառուցումը:
Ռազմամարզական ճամբարի մասնակիցների կարևոր գործ եմ համար Արատես գետի վտակով վերից վար չորացած վառելափայտի հավաքումը և կուտակումը ձմռան համար:
Կարևոր քայլարշավային էքստրեմալ ճանապարհ Արատես գետի հունով աղբյուրի մոտից դեպի հյուսիս՝ առվույտի դաշտի հարթակ: