Աշխատանքային այցի մասին

Երեկ, առավոտյան, Արատեսում էր կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը, գլխավոր հաշվապահ Ստեփան Եղոյանը, փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանը: Աշխատանքային այցի սկզբում նախ մասնակցեցին ռազմամարզական ճամբարի առավոտյան տողանին, այնուհետեև զրույց-քննարկում տեղի ունեցավ ճամբարականների հետ՝ պայմանների, առօրյայի կազմակերպաման, անհրաժեշտ նոր գույքի ձեռքբերման և այլնի հետ կապված:

Ճամբարականների բարձրացրած խնդիրները լուծելու համար տրվեց համապատասխան հանձնարարականներ: Խնդիրներից բացի նաև իրենց շնորհակալությունը և գոհունակությունը հայտնեցին Գագարին ավանի դպրոցի սովորողները, ուսուցիչները: Հանդիպումից հետո շրջայց կատարվեց կացարաններով, գրանցվեց կատարված աշխատանքները և որոշվեց հետագայում կատարվելիքը: Վերադարձի ճանապարհը որոշված էր Վարդենյաց լեռնանցքով, քանի որ պետք է լինեինք Ծովինար գյուղի մետ՝Սևանի ափից ոչ հեռու տեղակայված Երկրապահ կամավորականների միության Եռասերունք երկարապահ ճամբարում: Այնտեղ էլ կրթահամալիրի հիմնադիրը հանդիպեց միության նախագահ Սասուն Միքայելյանի, ճամբարի պետ Նարեկ Գասպարյանի հետ: Ձեռք բերվեցին փոխադարձ պայմանավորվածություններ կրթահամալիրի ճամբարի տեղակայման շուրջ:

Ֆոտոշարքը դիտեք մեր ֆեյսբուքյան էջում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s