Աշխատանքային այց Վայոց ձորի մարզ

Առաջին կանգառ՝ Վայոց ձորի մարզպետարան

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Տիգրան Հակոբյանը և կրթահամալիրի կազմակերպիչ Վիկտորիա Հակոբյանը, երեկ, Վայոց ձորի մարզպետարանում հանդիպում ունեցան մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցին Արատեսի դպրական կենտրոնում, ապրիլի 22-ից մեկնարկող ռազմամարզական ճամբարների կազմակերպական աշխատանքների, բովանդակության, մարզի դպրոցականների ներգրավման հարցերի շուրջ: Ա. Գրիգորյանը կարևորեց ճամբարի գործունեությունը և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում անել ամեն բան, որ ճամբարը համախմբող դեր ունենա երեխաների համար և նրանք դառնան մեր հզոր բանակի առաջամարտիկները:

Երկրորդ կանգառ՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոց, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ճամբարների կարևոր բաղադրիչ է «Հոգևոր Հայաստան» նախագիծը, որի շրջանակներում կրթահամալիրի սովորողները Եղեգնաձորի մշակույթային կրթօջախների սաների հետ կիրականացնեն ուսումնական ժամերգություններ՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այսօր եղանք նաև այնտեղ:

Երրորդ կանգառ՝ Արատեսի դպրական կենտրոն

Արատեսում ձյունը դեռ ամբողջությամբ չի հալվել: Եղանակները անձրևային են, գետերը վարարած իսկ ռազմամարզական ճամբարների պատրաստության գործընթացը սկսված:

Ֆոտոշարքերը կարող եք տեսնել մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s